2 տարուց Հայաստանը տեղափոխվելու է GMT+3 ժամային գոտի - Mediamax.am

8592 դիտում

2 տարուց Հայաստանը տեղափոխվելու է GMT+3 ժամային գոտի


ՀՀ Էկոնոմիկայի նախարար  Տիգրան Դավթյանը
ՀՀ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ժամային գոտու փոփոխությունը տեղի կունենա երկու փուլով, այսօր ասել է էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, նախարարն ասել է, որ փորձագետների հետ քննարկումների արդյունքում որոշվել է առաջին փուլում (2012թ.) վերացնել անցումը ամառային եւ ձմեռային ժամանակին, իսկ երկրորդ փուլով,  որը նախատեսվում է 2 տարուց, 1 ժամով փոխել ժամային գոտին GMT+4-ից GMT+3:

 

Ս.թ. հոկտեմբերին Մեդիամաքս-ի հետ հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Գառնիկ Բադալյանն ասել էր, որ Հայաստանն ըստ իր աշխարհագրական դիրքի գտնվում է 3-րդ ժամային գոտում, սակայն որոշ հանգամանքներից ելնելով պատկանում է 4-րդ ժամային գոտուն:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին