Ճշմարտությունը հորինվածքում․ դեսպան Բրունո Սկապինիի հայապատումը - Mediamax.am

2850 դիտում

Ճշմարտությունը հորինվածքում․ դեսպան Բրունո Սկապինիի հայապատումը


Բրունո Սկապինին
Բրունո Սկապինին

Լուսանկարը` Մեդիամաքս

Բրունո Սկապինին
Բրունո Սկապինին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Բրունո Սկապինին
Բրունո Սկապինին

Լուսանկարը` Մեդիամաքս

Բրունո Սկապինին
Բրունո Սկապինին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Բրունո Սկապինին
Բրունո Սկապինին

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


«Ախթամար» գործողություն»՝ ֆանտաստիկ-քաղաքական ժանրի վեպ Հայոց ցեղասպանության անհապաղ ճանաչման պահանջի շուրջ։ Օգոստոսի 22-ին «Զանգակ» գրատանը գրքի հեղինակ, Հայաստանում Իտալիայի նախկին դեսպան Բրունո Սկապինին ընթերցողին ներկայացրեց իր հայապատումը։

 

Պատմականի ու երեւակայականի մեջտեղում

 

Operazione Akhtamar («Ախթամար» գործողություն») ֆանտաստիկ-քաղաքական ժանրի վեպի նպատակն է մտացածին բովանդակությամբ ընթերցողին տանել դեպի իրականություն, որը հեղինակը փորձել է իրականացնել պատմական փաստերին հղումներ կատարելով։ Գիրքը պատմում է Մեծ Եղեռնից հետո հայ ազատագրական խմբերի իրականացրած վրեժխնդիր ծրագրի մասին, որը կոչել են հին հայկական ավանդազրույցի անունով:

 

«Իմ վեպում հայ ժողովուրդը կարողանում է դրոշ բարձրացնել Կարսի ամրոցի վրա։ Սա հենց այն մտացածին բաղադրիչն է, որի մասին խոսում էի, սակայն այդ հորինվածքում արտահայտված է հայ ժողովրդի նվիրական ցանկությունը, որ յուրաքանչյուր հայ կրում է իր սրտում, այն է՝ վերադարձնել պատմական հայրենիքը»,- պատմում է Բրունո Սկապինին։

Բրունո Սկապինին Բրունո Սկապինին

Լուսանկարը` Մեդիամաքս

Վեպի հերոսները՝ քաղաքական գործիչներ, գեներալներ, դիվանագետներ, թեեւ հորինված են, սակայն ընդհանուր պատկերացում են տալիս հայ ժողովդրի մասին։

 

«Կերպարներում խտացված են հայ հասարակության բնավորության գծերը, հայացքները, գաղափարներն ու բարքերը, անգամ էթիկան։ Ես ցանկացել եմ ներկայացնել մի հատված այն հրաշալի աշխարհից, ինչպիսին հայ հասարակությունն է»,- Մեդիամաքսի հետ զրույցում նշում է հեղինակը։

 

Զրույց ոճրագործության մասին

 

Բրունո Սկապինին ցանկանում է ընթերցողին մտածելու տեղիք տալ 1915 թվականին Արեւմտյան Հայաստանում տեղի ունեցած իրադարձությունների շուրջ, նաեւ օգնել տեղեկացված լինելու շնորհիվ խուսափել հետագայում նման ոճրագործությունների կրկնությունից։

 

«Գրքի միջոցով փորձում եմ խթանել Հայոց ցեղասպանության մասին զրույցները, ինչը շատ կարեւոր է։ Այն աշխատանքը, որ ես կատարել եմ, Իտալիայում մեծ ներդրում ունի ցեղասպանության շուրջ բանավեճում։ Ժյուրիի անդամները, որ մրցանակներ են շնորհում վեպին, այն ընթերցելով՝ ծանոթանում են նաեւ պատմական փաստերին, արտահայտում իրենց գաղափարները ոչ միայն բուն վեպի, այլեւ դրա թեմայի մասին։ Ժյուրիի կազմում են պրոֆեսորներ, արտիստներ, գրականագետներ, որոնք ցեղասպանության թեման կարող են տարածել իրենց հարգի շրջապատում, ինչը նշանակում է այն դարձնել հասանելի հնարավորինս մեծ հանրության համար»,- նկատում է հեղինակը։

Լուսանկարը` Մեդիամաքս

Վեպն արժանացել է բացարձակ առաջին մրցանակի Golden Books Awards-ում (Նեապոլ), նաեւ բացարձակ առաջին մրցանակ է ստացել Le Ragunanze հասարակական առաջխաղացման ասոցիացիայից (Հռոմ)։ Այն առաջինն է դասակարգվել պատմական Casentino (Տոսկանա) մրցանակում, որը հեղինակը ամենաարժեքավորն է համարում։

 

«Casentino-ի ժյուրին իմ վեպը հետեւյալ կերպ է բնորոշել․ ուտոպիկ եւ ցավոտ՝ ասես կոտրված մի երազանք։ Խոսքը մի երազանքի մասին է, որը գտնվում է անհավանական իրականության մեջ։ Պարգեւատրելով վեպը՝ ժյուրին նաեւ միտում է ունեցել կարեւորություն տալ պատմական փաստին, որը մի օր կճանաչվի ապագա սերունդների կողմից նաեւ այս գրքի օգնությամբ»,- նշում է դիվանագետը։

 

Խոսք ընթերցողին

 

Հեղինակի ներշնչանքի աղբյուրն եղել է Հայաստանի բնաշխարհը, եւ գրքի առաջին էջերը գրվել են հենց առաջին տպավորության ազդեցությամբ։

 

«Ճանապարհորդելով Հայաստանում՝ այս լեռնային երկրում, մի բան է ինձ տպավորել։ Նկատել եմ, որ լեռներն ասես շարունակ հեռանում են հորիզոնից։ Հենց այս անհասանելիի գաղափարն էլ մղել է վեպը գրելուն»,- նշում է Բրունո Սկապինին։

Լուսանկարը` Մեդիամաքս

Հեղինակն իր նպատակը հաջողված կհամարի, եթե ընթերցողը կարողանա ընկալել ճշմարտացիի տարրն իր հորինվածքում։

 

«Կցանկանայի ասել իմ ընթերցողներին, որ չափազանց ուշադիր կարդան վեպը։ Նրանք պետք է ուշադրություն դարձնեն յուրաքանչյուր բառին, որովհետեւ բառերիս միջոցով ես ցանկացել եմ արտահայտել ոչ միայն իմ զգացմունքներն ու գաղափարները, այլեւ ներկայացնել իրական փաստեր։ Կարեւոր է ճիշտ գնահատական տալ ամեն բառին»,- ասում է Բրունո Սկապինին։

 

Նրա խոսքով, արդեն 2020 թվականին հնարավոր կլինի իրականացնել գրքի հայերեն տարբերակի շնորհանդեսը։ Այժմ տպագրության փուլում են գտնվում մի քանի այլ գրքեր, որոնցից մեկի սյուժեի հիմքում Արցախի ապրիլյան պատերազմն է։

 

Տեքստը եւ լուսանկարները՝ Գայանե Ենոքյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին