Մայր Աթոռը նախաձեռնել է լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ - Mediamax.am

2200 դիտում

Մայր Աթոռը նախաձեռնել է լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի շուրջ


Լուսանկարը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգ

Լուսանկարը` Մայր Աթոռ Ս. Էջմիածնի տեղեկատվական համակարգ


Երեւան: Մեդիամաքս: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի են ունեցել լսումներ Ստամբուլյան կոնվենցիայի վերաբերյալ, որոնց մասնակցում էին թեմակալ առաջնորդներ, Մայր Աթոռի կառույցներում պաշտոնավարող եպիսկոպոսներ, միաբաններ եւ քահանաներ:

Հանդիպման սկզբում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը, իր խոսքն ուղղելով ներկաներին, կարեւորեց կոնվենցիայի առնչությամբ ինչպես հանրության, այնպես եւ եկեղեցականության մոտ առաջացած մտահոգությունների շուրջ հետեւողական քննարկումների անցկացումը, հաղորդում են Մայր Աթոռից: 

 

Զեկույցներով հանդես են եկել Մայր Աթոռի իրավախորհրդատվական հանձնախմբի անդամներ Գեւորգ Դանիելյանը եւ Արա Զոհրաբյանը՝ անդրադառնալով վերջին շրջանում հասարակության մեջ լայնորեն քննարկվող հիշյալ փաստաթղթի վիճահարույց դրույթներին:

 

Փաստաթղթի առնչությամբ քննարկումները Մայր Աթոռում առաջիկայում կշարունակվեն։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին