«Այբ» հիմնադրամը գործարկել է աջակցության նոր հարթակ - Mediamax.am

1873 դիտում

«Այբ» հիմնադրամը գործարկել է աջակցության նոր հարթակ


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: «Այբ» կրթական հիմնադրամը տեղեկացնում է, որ գործարկվել է donate.ayb.am կայքը, որտեղ ցանկացած մարդ կարող է նվիրատվություն կատարել՝ հանուն որակյալ կրթության եւ ապագայի։ 

 

«Կայքում նվիրատվություն կատարելով՝ դուք անմիջականորեն մասնակցում եք Հայաստանի, Արցախի եւ սփյուռքի բոլոր երեխաների համար որակյալ կրթություն ստանալու հավասար հնարավորությունների ստեղծմանը։ 

 

«Այբ» ավագ դպրոցում սովորող երեխաները, ավարտելով դպրոցը, շարունակում են կրթությունը հայաստանյան եւ միջազգային ամենահեղինակավոր բուհերում՝ համալրելով մեր երկրի «կրթական դեսպանների» շարքը եւ իրենց գիտելիքներն օգտագործելով մեր երկրի զարգացման համար»,- ասված է հաղորդագրությունում:  

 

Կայքը  յուրաքանչյուր մարդու հնարավորություն է տալիս ցանկացած չափով ներդրում կատարելու։ 

 

«Այբ» ավագ դպրոց բարձր ցուցանիշներով ընդունված հայաստանցի, արցախցի եւ սփյուռքահայ աշակերտների ավելի քան 75%-ն ամեն տարի «Այբ» հիմնադրամից ստանում է կրթաթոշակ: 

 

Արդեն ութ տարի գործող այս նախագծի շրջանակում հիմնադրամն ամբողջությամբ կամ մասնակի փոխանցել է 897 կրթաթոշակ։

ՄԵԴԻԱՄԱՔՍ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին