Երեւան: Մեդիամաքս: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ տեխնոլոգիական նվաճումները դրամատիկորեն փոխելու են մեր սոցիալական ու քաղաքական վարքագիծը:
«Մեծ թվով մարդիկ քաղաքականության մեջ ազդեցություն են ունենալու՝ պարզապես օգտագործելով իրենց էլեկտրոնային սարքավորումները, գրառումներ անելով «Թվիթեր»-ում, «Ֆեյսբուք»-ում։ Սա է քաղաքականությամբ զբաղվելու նոր ճանապարհը։ Մենք առերեսվում ենք բացարձակ նոր մի աշխարհի հետ, որտեղ անհատների ձայները շատ բարձր են լսվելու, եւ նրանք լուրջ ազդեցություն են ունենալու որոշումների կայացման վրա»,- հայտարարել է Արմեն Սարգսյանը Պորտուգալիայում՝ Horasis վերլուծական կենտրոնի ամենամյա գլոբալ հանդիպմանը:
Նախագահը համոզված է՝ չպետք է վախենալ արհեստական բանականությունից։
«Սա նույն պատմությունն է, ինչ 30-40 տարի առաջ, երբ մարդիկ վախենում էին տեղեկատվական տեխնոլոգիաներից, մտածում էին, թե համակարգիչների ի հայտ գալով կկորցնեն աշխատանքը։ Բայց ոչ, արհեստական բանականության շնորհիվ նոր աշխատատեղեր կստեղծվեն։ Այն, ինչը փոխվելու է, լինելու է մարդկանց գործունեության որակը եւ տեսակը։ Մենք շարժվում ենք դեպի ավելի նորարար աշխարհ»,- ընդգծել է Արմեն Սարգսյանը։
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: