Այսօր կբացվի Կարապի լճի սահադաշտը - Mediamax.am

6134 դիտում

Այսօր կբացվի Կարապի լճի սահադաշտը


Լուսանկարը` http://ngs24.ru


Երեւան: Մեդիամաքս: Այսօր ժամը 16:00-ին կկայանա Երեւանի Կարապի լճի սահադաշտի բացումը:

Սահադաշտը, նպաստավոր եղանակային պայմանների առկայության դեպքում, կգործի ամեն օր` ժամը 11:00-ից 16:30-ը: 16:30-ից 18:00-ը: Սահադաշտում սառույցի մաքրման ու մշակման պրոֆիլակտիկ աշխատանքներ կկատարվեն , որից հետո սահադաշտը կշարունակի աշխատել մինչև ժամը 23:00-ը:

 

Սեփական չմուշկներով այցելության դեպքում սահադաշտի տոմսի արժեքը 500 դրամ է, տեղում չմուշկներ վարձելու դեպքում` 1000 դրամ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին