Թանգյանը կրկին «գրոհել» է Թուրքիայի ղեկավարներին - Mediamax.am

3865 դիտում

Թանգյանը կրկին «գրոհել» է Թուրքիայի ղեկավարներին


Լուսանկարը` https://www.grammy.com


Երեւան: Մեդիամաքս: Ամերիկահայ ռոք-երաժիշտ, System of a Down խմբի մեներգիչ Սերժ Թանգյանը շարունակում է քննադատել Թուրքիայի ղեկավարներին:

Իր ֆեսյբուքյան էջում նա հրապարակել է մի հոդված, որը պատմում է այն մասին, որ Թուրքիան աջակցել է Սիրիա մուտք գործող ահաբեկիչներին: 

 

Ծավալուն հոդվածը հիմնված է Անկարայի անանուն աղբյուրից ձեռք բերված հարյուրավոր գաղտնի ձայնագրությունների եւ փաստաթղթերի վրա:

 

«Ինձ այս դեպքում զարմացնում են բացառապես կատարված գործողությունների եւ դրանք թաքցնելուն ուղղված ջանքերի ծավալները», - մեկնաբանել է Սերժ Թանգյանը:

 

Մեդիամաքսը նշում է, որ Սերժ Թանգյանը երբեք չի թաքցրել իր բացասական վերաբերմունքը Թուրքիայի ղեկավարների հանդեպ:

 

2016 թվականի ապրիլին, մեկնաբանելով Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունն այն մասին, թե «մի օր Ղարաբաղն անպայման կվերադառնա իր իրական տիրոջ մոտ», նա Թուրքիայի նախագահին «հիմար» էր անվանել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին