5 կարեւոր «փափուկ հմտություններ» Ռուբեն Վարդանյանից - Mediamax.am

exclusive
8563 դիտում

5 կարեւոր «փափուկ հմտություններ» Ռուբեն Վարդանյանից


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Մեդիամաքս


Նոյեմբերի 29-ին Մոսկվայում ելույթ ունենալով People Management ReForum միջոցառման ժամանակ՝ Ռուբեն Վարդանյանը ներկայացրել է այն 5 գլխավոր «փափուկ հմտությունները» (soft skills), որոնք իր կարծիքով պետք է զարգացնել

արագ փոխվող աշխարհում:

 

1. Քննադատողական մտածողությունը

 

Մենք սովոր ենք ապրել անցյալով՝ փորձելով այն տեղափոխել ապագա: Իսկ պետք է հակառակը անել՝ փոխել իներցիայի պարադիգմը: Նոր ոլորտներ հետազոտել, ինքդ քեզ հարցնել. «Ի՞նչ կարող եմ անել այլ կերպ: Ի՞նչ կարող եմ ասել այլ կերպ»:

2. Սերը

 

Կարողանալ վարակել գաղափարով, ստեղծել վստահության մթնոլորտ, լինել անկեղծ եւ կարողանալ ընդունել՝ սա է սերը: Եվ դա հնարավոր է եւ պետք է սովորել:

 

3. Հաղորդակցությունը

 

Մենեջերների 70%-ը անհարմարություն են զգում ենթակաների հետ շփվելիս:

 

Շփվելը եւ բաց լինելը այդքան էլ հեշտ ունակություններ չեն, բայց դրանք հնարավոր է զարգացնել: Հաղորդակցությունը Facebook-ում 5000 ընկերներ ունենալը չէ: Խոսքը վստահության եւ տարբեր կարծիքներ ընդունելու ունակության մասին է:

 

4. Զգացմունքային ինտելեկտը

 

Դա ուրիշ մարդկանց զգացմունքները եւ հույզերը հասկանալու եւ քո զգացմունքները  կառավարելու ունակությունն է:

 

5. Մտածողության ճկունությունն եւ ադապտացվելու կարողությունը

 

Ստեղծարար, ոչ տրիվիալ քայլեր անելու, նոր մոտեցումներ եւ գաղափարներ փնտրելու, անհաջողություններին ու սխալներին դիմակայելու եւ բիզնեսում ցանկացած շրջադարձի պատրաստականության ունակությունն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին