«Հին Երեւան» նախագիծը կշարունակի իրականացվել - Mediamax.am

1015 դիտում

«Հին Երեւան» նախագիծը կշարունակի իրականացվել


Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ կառավարությունը պետք է աշխատի, որ «Հին Երեւան» ծրագիրը իրականացվի։

«Մեր քաղաքականությունն այն է, որ ծրագրում ընդգրկված ճարտարապետական հուշարձան հանդիսացող 8 միավոր շենքը որեւէ կերպ չպետք է վնասվի: Ներդրողի հետ համատեղ աշխատում ենք, որ նախագիծն այնպես վերափոխվի, որպեսզի հուշարձանները մնան անձեռնմխելի եւ նախագիծն իրականացվի»,- կառավարության նիստում այսօր ասել է վարչապետի պաշտոնակատարը:

 

Նրա խոսքով՝ գնդակը ճարտարապետների դաշտում է, որպեսզի նրանք կարողանան եւ՛ տրամաբանական, եւ՛ գեղագիտական, եւ՛ քաղաքաշինական, եւ՛ ներդումային առումներով նախագծում փոփոխություններ կատարեն, որից անմիջապես հետո ներդրումային ծրագիրն ամբողջ թափով կշարունակվի։

 

Նիկոլ Փաշինյանը նշել է նաեւ, որ նախագծի փոփոխությունների համար նախատեսված է երեք շաբաթ։

 

Կառավարությունը որոշել է լիազորել Երեւանի քաղաքապետին Հայաստանի  անունից «Ի Էմ Սի» ՓԲԸ-ի հետ կնքել Երեւան քաղաքի Արամի, Փ. Բուզանդի, Եզ. Կողբացու փողոցներով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության եւ ձեռքբերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագիր: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին