Հայաստանի Երիտասարդ եվրոպական դեսպանները հանդիպել են Սվիտալսկիին - Mediamax.am

3039 դիտում

Հայաստանի Երիտասարդ եվրոպական դեսպանները հանդիպել են Սվիտալսկիին


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Նոյեմբերի 12-ին Հայաստանի 44 նորընտիր Երիտասարդ եվրոպական դեսպանները (ԵԵԴ) պաշտոնական հանդիպում են ունեցել Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:

Երիտասարդ եվրոպական դեսպանները ներկայացրել են իրենց գործունեությունը, քննարկել երիտասարդության հզորացման ուղիները եւ կիսվել հետագա գործունեության ծրագրերով: 

 

Պյոտր Սվիտալսկին մատնանշել է երիտասարդության մեծ նշանակությունը Հայաստանի ապագայի համար. «Բաց միտքը նման է օդապարիկի. եթե դու այն չես բացում, այն չի աշխատում: Ես հրավիրում եմ ձեզ բացել ձեր միտքը եւ խրախուսում եմ նախաձեռնողականություն ցուցաբերել: Որպես երիտասարդ եվրոպական դեսպաններ, դուք աշխատում եք երկու կողմում: Նախ՝ դուք կներկայացնեք Հայաստանի դրական իմիջը՝ երիտասարդ եւ տաղանդավոր մարդկանց Հայաստանը: Երկրորդ՝ մենք լիահույս ենք, որ դուք Հայաստան կբերեք Եվրոպական միության դրական իմիջը: Մենք կշարունակենք երիտասարդների հետ մեր առաջնային համագործակցությունը, քանի որ, համոզված եմ, երիտասարդությունը պետք է ավելի լուրջ դերակատարություն ունենա հասարակությունում: Որպես երիտասարդ եվրոպացի դեսպաններ, դուք այս երկրի ապագան եք»:

 

«Երիտասարդ եվրոպական դեսպաններ» նախաձեռնությունն ուղղված է` նպաստելու Եվրոպական միության (ԵՄ) ու Արեւելյան գործընկեր երկրների` Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի, Վրաստանի, Մոլդովայի Հանրապետության եւ Ուկրաինայի երիտասարդների ու երիտասարդական կազմակերպությունների միջեւ համագործակցությանը եւ կայուն կապերին: Ցանցը հիմնականում առցանց հարթակ է, որը նպաստում է ԵՄ-ի վերաբերյալ գաղափարների ու տեղեկատվության փոխադարձ փոխանակմանը, ինչպես նաեւ երիտասարդների ներգրավվածությանը տեղեկատվական գործողություններում: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին