2018թ. հոկտեմբերի 5-ին Փարիզի «Հաշմանդամների պալատի» համալիրի տարածքում տեղի է ունեցել «Ազգային հարգանքի տուրքի» արարողություն` նվիրված Շառլ Ազնավուրի հիշատակին։
Արարողության ժամանակ ելույթներով հանդես են եկել Ֆրանսիայի նախագահ Էմանուէլ Մակրոնը եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արարողությանը ներկա էին Շառլ Ազնավուրի հարազատները, ընկերները, հյուրեր տարբեր երկրներից:
Ներկայացնում ենք որոշ լուսանկարներ «Ազգային հարգանքի տուրքի» արարողությունից:

Լուսանկարը` REUTERS
Շառլ Ազնավուրի այրին՝ Ուլա Ազնավուրը:

Լուսանկարը` REUTERS
Երգիչ Էնրիկո Մակիասը եւ Շառլ Ազնավուրի ավագ դուստրը՝ Սեդան:

Լուսանկարը` REUTERS
Դերասան Ռոբեր Օսեյնը:

Լուսանկարը` REUTERS
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին տիկնոջ՝ Կառլա Բռունիի հետ:

Լուսանկարը` REUTERS
Երգչուհի Միրեյ Մաթյեն:

Լուսանկարը` REUTERS
Երգիչ Էդի Միթչելը:

Լուսանկարը` REUTERS
Դերասաններ Շառլ Ժեռարը եւ Ժան-Պոլ Բելմոնդոն՝ վերջինիս որդու՝ Պոլի ուղեկցությամբ:
Շառլ Ազնավուրին հրաժեշտ էին տալիս ոչ միայն աստղերը, այլեւ հասարակ ֆրանսահայերը:

Լուսանկարը` F. de La Mure et J. Litvine / MEAE
«Հաշմանդամների պալատի» հարեւանությամբ տեղադրված մեծ էկրանի մոտ հավաքվել էին ավագ սերնդի ֆրանսահայեր:

Լուսանկարը` F. de La Mure et J. Litvine / MEAE
Շառլ Ազնավուրին հրաժեշտ տալու համար եկել էին նաեւ ֆրանսահայ համայնքի երիտասարդ ներկայացուցիչներ:

Լուսանկարը` F. de La Mure et J. Litvine / MEAE
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: