Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքս մեդիա-ընկերության ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը օգոստոս ամսվա ընթացքում հետեւել է օնլայն մեդիայում հետեւյալ քաղաքական գործիչների լուսաբանման ծավալներին՝ Նիկոլ Փաշինյան, Արմեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան, Արա Բաբլոյան, Սերժ Սարգսյան, Էդուարդ Շարմազանով, Լեւոն Տեր-Պետրոսյան, Վիգեն Սարգսյան, Կարեն Կարապետյան, Արարատ Միրզոյան, Տարոն Մարգարյան եւ Գագիկ Ծառուկյան:
2018թ. օգոստոսին 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչներն են.
1.Նիկոլ Փաշինյան՝ 13 979 հիշատակում (2018թ. հուլիսին՝ 15 681 հիշատակում):
2. Ռոբերտ Քոչարյան ՝ 9 030 հիշատակում (2018թ. հուլիսին ՝ 4 572 հիշատակում):
3. Սերժ Սարգսյան ՝ 2 734 հիշատակում (2018թ. հուլիսին ՝ 3 996 հիշատակում):
MaxMonitor համակարգում առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում են որոշակի որակական ցուցանիշներ:
MaxMonitor-ի մասնագետներն այս ընթացքում վերլուծության են ենթարկել 8 369 հոդվածներ, որոնցում այս կամ այն կերպով անդրադարձ է եղել նշված քաղաքական գործիչներին:
Ստորեւ ներկայացնում ենք քաղաքական գործիչների վերաբերյալ դրական, չեզոք եւ բացասական հիշատակումների բաշխվածությունը:
Քաղաքական գործիչ | Դրական | Չեզոք | Բացասական |
Նիկոլ Փաշինյան | 1152 | 2526 | 14 |
Ռոբերտ Քոչարյան | 29 | 1942 | 187 |
Սերժ Սարգսյան | 9 | 746 | 69 |
Արմեն Սարգսյան | 112 | 266 | 0 |
Արա Բաբլոյան | 111 | 220 | 0 |
Էդուարդ Շարմազանով | 43 | 187 | 2 |
Լեւոն Տեր-Պետրոսյան | 1 | 206 | 20 |
Արարատ Միրզոյան | 38 | 176 | 1 |
Գագիկ Ծառուկյան | 31 | 126 | 1 |
Տարոն Մարգարյան | 0 | 79 | 0 |
Կարեն Կարապետյան | 0 | 63 | 0 |
Վիգեն Սարգսյան | 0 | 12 | 0 |
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: