Հայաստանի դրոշը՝ Բաքվի սրտում - Mediamax.am

30007 դիտում

Հայաստանի դրոշը՝ Բաքվի սրտում


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Համացանցում տարածվել են լուսանկարներ, որոնք պատկերում են, թե ինչպես է Բաքվի հայտնի Flame Towers բարձրահարկ շենքերից մեկը լուսավորվել Հայաստանի պետական դրոշի գույներով՝ կարմիր, կապույտ ծիրանագույն:

Օգտատերերը գրում են, որ Flame Towers շենքերից մեկը իրականում պետք է լուսավորվեր Կոլումբիայի ազգային դրոշի գույներով, քանի որ հուլիսի 3-ի երեկոյան տեղի էր ունենում ֆուտբոլի աշխարհի առաջնության Անգլիա-Կոլումբիա քառորդ եզրափակիչ խաղը:

Կոլումբիայի դրոշը Կոլումբիայի դրոշը

 

Ամենայն հավանականությամբ, լուսավորության պատասխանատուները շփոթել են Հայաստանի եւ Կոլումբիա դրոշների գույները:

Հայաստանի դրոշը Հայաստանի դրոշը

 

Flame Towers աշտարակների շինարարությունը Բաքվում մեկնարկել էր 2007 թվականին եւ ավարտվել 2012-ին: Շենքերն ամբողջությամբ պատված էն LED էկրաններով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին