«Դասավանդիր, Հայաստան»-ն արժանացել է Emerging Europe մրցանակի - Mediamax.am

4911 դիտում

«Դասավանդիր, Հայաստան»-ն արժանացել է Emerging Europe մրցանակի


Լուսանկարը` Emerging Europe Event


Երեւան: Մեդիամաքս: «Դասավանդի՛ր, Հայաստա՛ն» հիմնադրամն արժանացել է հեղինակավոր «Emerging Europe» մրցանակի՝ «Երիտասարդների զորացման նախաձեռնություն» անվանակարգում։

Արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնի Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի գլխավոր գրասենյակում։

 

«Զարգացող Եվրոպա» մրցանակաբաշխությունը դիտարկում է այնպիսի խմբերի, որոնք արձանագրել են նվաճումներ երեք գլխավոր ոլորտներում՝ իրազեկության մակարդակի բարձրացում, սոցիալական առաջընթաց եւ տնտեսական զարգացում։ 

 

Մրցանակը ստացել է «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի հիմնադիր եւ գործադիր տնօրեն Լարիսա Հովհաննիսյանը։

 

«Շատ հպարտ եմ այսօր այստեղ  լինելու եւ այս մրցանակը ստանալու համար։ Մեզնից շատ ժամանակ, էներգիա եւ աշխատանք է պահանջվել նման պահի ներկա լինելու համար։ Յուրօրինակ զգացողություն է տեսնել, որ «Դասավանդի՛ր, Հայաստան»-ը ճանաչվում է միջազգային հանրության կողմից։ Այստեղ՝ Լոնդոնի այս բեմում կանգնած լինելն ու «Զարգացող Եվրոպա» մրցանակը ստանալը հսկայական ուղենիշ է մեր գործունեության համար։ Մենք շարունակելու ենք ջանադրաբար աշխատել՝ ոչ միայն ոգեշնչելու համար երիտասարդներին դասավանդման միջոցով դառնալու առաջնորդներ գյուղական համայնքներում, այլեւ կրթելու համար Հայաստանի կրտսեր սերնդին», - ասել է Լարիսա Հավհաննիսյանն իր ելույթում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին