Սամանտա Փաուեր. «Պետք է ընդգծել անհատներին» - Mediamax.am

3042 դիտում

Սամանտա Փաուեր. «Պետք է ընդգծել անհատներին»


Սամանտա Փաուերը
Սամանտա Փաուերը

Լուսանկարը` Ավրորա

Սամանտա Փաուերը եւ Ջոն Պրենդերգաստը
Սամանտա Փաուերը եւ Ջոն Պրենդերգաստը

Լուսանկարը` Ավրորա

Սամանտա Փաուերը
Սամանտա Փաուերը

Լուսանկարը` Ավրորա

Սամանտա Փաուերը Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում
Սամանտա Փաուերը Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում

Լուսանկարը` Ավրորա

Սամանտա Փաուերը Հայոց Ցեղասպանության թանգարանում
Սամանտա Փաուերը Հայոց Ցեղասպանության թանգարանում

Լուսանկարը` Ավրորա


ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, Պուլիցերյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի ընտրող հանձնաժողովի անդամ Սամանտա Փաուերը եւ Enough նախագծի հիմնադիր Ջոն Պրենդերգաստը 2018թ. հունիսի 8-ին՝ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության միջոցառումների շրջանակում, «Փոխել, երբ փոփոխությունը բարդ է» (Making Change When Change Is Hard) թեմայով հանդիպում են ունեցել Հայաստանի Ամերիկյան համալսարանում:

 

Մեդիամաքսը գրի է առել Սամանտա Փաուերի ամենաուշագրավ մտքերը:

 

Դրականը նկատելու եւ երախտապարտ լինելու մասին

 

Սամանտա Փաուերը հիշել է մի ավանդույթի մասին, որը ձեւավորվել է իր եւ Ջոն Պրենդերգաստի ընկերության ընթացքում:

 

«Ջոնն առաջարկեց ամեն գիշեր, մինչ քնելը, միմյանց էլեկտրոնային փոստով նամակ ուղարկել եւ նշել այն երեք բաները, որ տեղի են ունեցել օրվա ընթացքում, որոնց համար մենք երախտապարտ ենք: Դա մի գեղեցիկ բան էր, որը Ջոնը մտցրեց մեր բարեկամության մեջ:

Սամանտա Փաուերը եւ Ջոն Պրենդերգաստը Սամանտա Փաուերը եւ Ջոն Պրենդերգաստը

Լուսանկարը` Ավրորա

Մենք վերցնում ենք աշխարհում տեղի ունեցող ե՛ւ լավ, ե՛ւ վատ բաները: Այնպիսի վայրերում, ինչպիսին Հայաստանն է, որտեղ խավարի կողքին բավական հետաքրքիր եւ ոգեւորիչ զարգացումներ են լինում, կարեւոր են լավը նկատելու հնարավորությունն ու կամքը:

 

Փոփոխությունը դժվար է, երբեմն այն երկու քայլ առաջ եւ երեք քայլ ետ է պահանջում, բայց կարեւոր է այն մոտեցումը, որ Ջոնը մտցրեց մեր կյանք: Ես, իսկապես, խորհուրդ եմ տալիս բոլորիդ, որ օրվա վերջում հետ նայեք եւ հիշեք, թե այդ օրն ինչ է տեղի ունեցել, որի համար կարող եք երախտապարտ լինել»:

 

«Ավրորա»-ին միանալու շարժառիթների մասին

 

Սամանտա Փաուերը խոսել է «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությանը միանալու եւ առաջին անգամ Երեւան ժամանելու մասին: Նա ասել է, որ ընտրող հանձնաժողովի այլ անդամների հետ Փարիզից նույն օդանավով ժամանելիս՝ մտածում էր, թե ինչ հսկայական բան են տվել այդ մարդիկ իրենց համայնքներին:

Սամանտա Փաուերը Սամանտա Փաուերը

Լուսանկարը` Ավրորա

«Նախաձեռնությանն իմ միանալու հարցի պատասխանն ակնհայտ է: Այս մարդիկ՝ «Ավրորա»-ի համահիմնադիրներ Ռուբենը, Նուբարը, Վարդանը… եթե նրանք պատասխանատու լինեին Սիրական ճգնաժամի լուծման կամ Մերձավոր Արեւելքում խաղաղության հաստատման համար, ապա այդ խնդիրներն այսօր չէինք ունենա: Այնպիսի ժամանակներում, երբ խավարը շատ յուրահատուկ է մարդկանց, երբ զարգացած երկրներում մարդիկ տառապում են, հանդիպել այնպիսի անհատների, ինչպիսիք «Ավրորա»-ի հերոսերն են, ովքեր իրենց անձնական փորձառությունն օգտագործում են տարբեր իրավիճակների զոհերին աջակցելու եւ պաշտպանելու համար, հրաշալի է: Շատ գեղեցիկ հնարավորություն է մեզ համար աջակցել նրանց այդ պայքարում»:

 

Անհատների վրա կենտրոնանալու մասին

 

Մարդու իրավունքների պաշտպանության գործում, ըստ նրա, հարկավոր է կոնկրետ նպատակներ առաջ քաշել եւ կենտրոնանալ հատուկ անհատների վրա:

 

«Ես կարծում եմ, որ հարկավոր է ընդգծել անհատներին: Նրանք հանդես են գալիս ուրիշների պաշտպանության համար եւ դառնում են նրանց ձայնը: Այդ բարձրացված ձայնը հետագայում կասկադի էֆեկտ է ունենում: Այդպիսով, փաստացի քաղաքականություն է փոխվում: Եթե բավարար մարդիկ լսեն, հասկանան եւ հավատան, որ ինչ-որ բան կփոխվի, դուք կարիք չեք ունենա ինչ-որ մեկին ապացուցել այդ ուժի արժեքը»:

Սամանտա Փաուերը Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում Սամանտա Փաուերը Հայոց Ցեղասպանության հուշահամալիրում

Լուսանկարը` Ավրորա

Հայոց ցեղասպանությունը ճանաչելու մասին

 

Հայոց ցեղասպանության եւ դրա ճանաչման մասին խոսելիս՝ Սամանտա Փաուերն ասել է, որ այն չպետք է տեղի ունենար եւ չպետք է դառնար բարոյականության կոնֆլիկտ, ու շատ մարդկանց համար ցավալի է, որ իրենք քարոզչություն էին տանում, իսկ, օրինակ՝ Բարաք Օբաման, չկատարեց իր խոստումն ու պաշտոնապես չճանաչեց այն:

 

«Բաց դա միակ լակմուսի թուղթը չէ այնպիսի մարդկանց ջանքերի համար, ինչպիսիք են, օրինակ, Ռուբենը, Նուբարն ու Վարդանը: Դուք պետք է կենտրոնանաք այն հանգամանքի վրա, որ ԱՄՆ պաշտոնյաները չեն կարողանում տալ այդ վերջնական պատասխանը, քանի որ կաշկանդված են տարբեր կառույցներում համագործակցություններով: Աշխարհն ավելի լավը կարող է դառնալ՝ պատմությունը հարգելու եւ փաստերը ճանաչելու շնորհիվ: Ես չափազանց ափսոսում եմ, որ դա դեռ տեղի չի ունեցել»:

Սամանտա Փաուերը Հայոց Ցեղասպանության թանգարանում Սամանտա Փաուերը Հայոց Ցեղասպանության թանգարանում

Լուսանկարը` Ավրորա

Չղջիկներին քշելու եւ հսկային գտնելու մասին

 

Սամանտա Փաուերն ասել է, որ նոր գիրք է գրում՝ «Իդեալիստի կրթությունը» վերնագրով:

 

«Այն, ինչ գրում եմ այս գրքում, խոսելով առաջին դեմքով, ավելի շատ անձնական, քան մտացածին պատմություն է: Ես նկարագրում եմ իմ գլուխն ու չղջիկներին, որոնցից մեկը մարմնավորում է հարցեր առաջ քաշելու ընթացքում գլխումս ծագած կասկածը: Մենք պետք է քշենք այդ չղջիկներին, որպեսզի մեր մեջ գտնենք հսկային»:

 

Գրի առավ Մարի Թարյանը

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին