Քաղաքական գործիչները օնլայն մեդիայում. I եռամսյակի արդյունքները - Mediamax.am

exclusive
7503 դիտում

Քաղաքական գործիչները օնլայն մեդիայում. I եռամսյակի արդյունքները


Լուսանկարը` Getty Images

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: ԶԼՄ-ների մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգը ներկայացնում է հայկական օնլայն մեդիայում քաղաքական գործիչների լուսաբանման եռամսյակային հաշվետվությունը:

 

2018թ. I եռամսյակում 130 լրատվական կայքերի դիտարկման արդյունքներով ամենից շատ հիշատակված քաղաքական գործիչների եռյակն է՝

 

1. Սերժ Սարգսյան ՝  24 028  հիշատակում:

2. Կարեն Կարապետյան ՝ 11 576 հիշատակում:

3. Նիկոլ Փաշինյան՝  4 823 հիշատակում:

 

Ամենաքիչ  հիշատակված քաղաքական գործիչների եռյակն է՝

 

1. Գագիկ Ծառուկյան՝ 1 443 հիշատակում:

2. Լեւոն Տեր-Պետրոսյան ՝ 1 054 հիշատակում:

3. Հովիկ Աբրահամյան՝ 895 հիշատակում:

 

Հայաստանի ընտրված նախագահ Արմեն Սարգսյանի լուսաբանման հաշվարկը մեկնարկել է 2018թ. ապրիլի 1-ից:

MaxMonitor-ի մասնագետների կողմից առանձին վերլուծության են ենթարկվում 13 լրատվական կայքերի (168.am, 1in.am, A1plus.am, Aravot.am, Armenpress.am, Armlur.am, Blognews.am, Hraparak.am, Lragir.am, Mediamax.am, News.am, Panorama.am, Tert.am) հրապարակումները, ինչի շնորհիվ ստացվում է դրական, չեզոք եւ բացասական երանգ ունեցող հիշատակումների պատկերը: Այն հասանելի է ստորեւ ներկայացվող աղյուսակում եւ վերաբերում է 2018թ. I եռամսյակին:

 

 

 

Քաղաքական գործիչ

Դրական

Չեզոք

Բացասական

Սերժ Սարգսյան

1381

5635

152

Կարեն Կարապետյան

1072

2145

16

Նիկոլ Փաշինյան

23

1272

4

Տարոն Մարգարյան

189

753

49

Վիգեն Սարգսյան

391

368

60

Լեւոն Տեր-Պետրոսյան

2

358

10

Հովիկ Աբրահամյան

2

274

2

Գագիկ Ծառուկյան

26

214

6

 

 

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին