FAST հիմնադրամն իր առաջին միջոցառումը կանցկացնի Երեւանում - Mediamax.am

11255 դիտում

FAST հիմնադրամն իր առաջին միջոցառումը կանցկացնի Երեւանում


Լուսանկարը` FAST


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 19-ին Երեւանում կկայանա «Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» միջազգային աշխատաժողովը:

Այն համատեղ կազմակերպել են ԱՄՆ գիտության ազգային հիմնադրամը (US National Science Foundation - NSF) եւ Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST):

 

Աշխատաժողովը տարածաշրջանում գիտական խոշորագույն միջոցառումներից է` միջազգային  ընդգրկվածության եւ ոլորտի  առաջատար  գիտնականների մասնակցության առումով:

 

Աշխատաժողովը համախմբելու է տվյալագիտությամբ (Data Science) եւ հարակից գիտակարգերով զբաղվող ավելի քան 200 հետազոտողների` խթանելով միջգիտական կայուն համագործակցության եւ ոլորտում գիտության զարգացման հիմքերի ստեղծումը:

 

Աշխատաժողովը նպատակ ունի երիտասարդ հետազոտողների, ասպիրանտների համար նշված ոլորտներում միջազգային ճանաչում ունեցող առաջատար մասնագետների հետ հաղորդակցվելու եւ հետագա համագործակցություն ծավալելու հարթակ դառնալ:

 

Աշխատաժողովի բացմանը հանդես կգան ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, FAST-ի համահիմնադիր Նուբար Աֆեյանը, աշխատաժողովի համանախագահներ Արամ Գալստյանը ու Նաիրա Հովակիմյանը:

 

Մեքենայական ուսուցումը` գիտական հայտնագործությունների խթան» միջազգային աշխատաժողովը մեկնարկելու է ժամը 09:00-ին՝ «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին