Մեդիամաքսը վերագործարկել է MaxMonitor համակարգի կայքը - Mediamax.am

3923 դիտում

Մեդիամաքսը վերագործարկել է MaxMonitor համակարգի կայքը


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Մեդիամաքսը վերագործարկել է մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման MaxMonitor համակարգի կայքը, որն այժմ թույլ է տալիս ծանոթանալ համակարգի ընձեռած հնարավորություններին եւ ծառայությունների լայն շրջանակին:

 

Նորացված կայքում ներկայացված են հաճախորդների կարծիքները MaxMonitor համակարգի մասին, առկա է առաջարկվող ծառայությունների մանրամասն նկարագրություն:

 

Նոր եւ հարմարավետ MaxMonitor.am կայքն ունի բլոգ, որտեղ տեղ կգտնեն հրապարակումներ մեդիայում առկա միտումների վերաբերյալ, ինչպես նաեւ վերլուծական հոդվածներ ու վարկանիշներ:

 

MaxMonitor համակարգը, ըստ բանալի-բառերի (keywords), հավաքագրում է տեղեկատվություն Հայաստանի օնլայն մեդիայից (մոտ 130 կայք), տպագիր մամուլից (16 անվանում)  եւ հեռուստաընկերությունների լրատվական-վերլուծական հաղորդումներից (12 անվանում) եւ տրամադրում պատվիրատուին:

 

Ստացված տեղեկատվությունը ցանկության դեպքում նաեւ վերլուծվում, գնահատվում եւ դասակարգվում է Մեդիամաքսի մոնիտորինգի վերլուծական բաժնի մասնագետների կողմից:

 

MaxMonitor-ը ոչ միայն դիտարկում եւ վերլուծում է, այլեւ առաջարկում է PR աջակցություն Մեդիաբրենդ կոմունիկացիոն գործակալության միջոցով:

 

Կայքից հնարավոր է անցում կատարել Mediatrends հարթակ եւ իրական ժամանակում ծանոթանալ հայկական օնլայն մեդիայի այն հրապարակումներին, որոնք ամենաշատն են գրավում Facebook-ի օգտատերերի ուշադրությունը:

 

Մեդիամաքս մեդիա-ընկերությունն իր MaxMonitor համակարգով Հայաստանի մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման շուկայի բացարձակ առաջատարն է: Համակարգի բաժանորդներն են մի քանի տասնյակ մասնավոր ընկերություններ եւ պետական մարմիններ՝ բանկեր, հեռահաղորդակցության օպերատորներ, նախարարություններ եւ գերատեսչություններ, միջազգային կազմակերպություններ եւ դեսպանություններ:

 

Մեդիամաքսը նաեւ միակ ընկերությունն է Հարավային Կովկասում, որն անդամակցում է մեդիայի մոնիտորինգի, վերլուծության եւ գնահատման FIBEP միջազգային ֆեդերացիային, ինչի շնորհիվ  մշտապես հետեւում է ոլորտի նորամուծություններին եւ միտումներին:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին