ԵԽ-ն կոչ է անում պաշտպանել ՀՀ փոքրամասնությունների լեզուները - Mediamax.am

8445 դիտում

ԵԽ-ն կոչ է անում պաշտպանել ՀՀ փոքրամասնությունների լեզուները


Լուսանկարը`


Երեւան: Մեդիամաքս: Եվրոպայի խորհրդի անկախ փորձագետներն արձանագրել են, որ Հայաստանում ավելի շատ ջանքեր պետք է ներդրվեն ազգային փոքրամասնությունների լեզուների եւ մշակույթների մասին տեղեկացվածությունը բարձրացնելու նպատակով։

Այսօր հրապարակված զեկույցում ներկայացվել է, թե ինչպես է Հայաստանը կատարում Տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիայով ստանձնած իր պարտավորությունները։

 

ԵԽ փորձագետները նկատել են, որ իշխանության որոշ ներկայացուցիչներ խարտիայի դրույթների կատարման պատասխանատվությունը փորձում են դնել տեղական ինքնակառավարման մարմինների եւ ազգային փոքրամասնությունների վրա։

 

«Իշխանությունների պասիվ վերաբերմունքը տպավորություն է ստեղծում, թե ազգային փոքրամասնությունների լեզուների պաշպանությունը հենց փոքրամասնությունների պատասխանատվությունն է։ Այնինչ, խարտիան իշխանություններին, այլ ոչ փոքրամասնություններին է պարտավորեցնում խթանել եւ պաշտպանել նրանց լեզուները»,- նշել են եվրոպացի փորձագետները։

 

ԵԽ ներկայացուցիչները Հայաստանի իշխանություններին խորհուրդ են տվել խթանել փոքրամասնությունների լեզուների ուսուցումը դպրոցներում՝ ուշադրություն դարձնելով ուսուցիչների վերապատրաստման վրա։

 

Հայաստանը, որպես փոքրամասնությունների լեզուներ է ճանաչել ասորերենը, հունարենը, քրդերենը, ռուսերենը եւ եզդիերենը։

 

Հայաստանը Տարածաշրջանային եւ փոքրամասնությունների լեզուների եվրոպական խարտիային է միացել 2002թ. մայիսին։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին