Բջջային կապի ներթափանցման մակարդակով Հայաստանը 33-րդն է 142 երկրների շարքում - Mediamax.am

3310 դիտում

Բջջային կապի ներթափանցման մակարդակով Հայաստանը 33-րդն է 142 երկրների շարքում


Մանուկ Հերգնյանը
Մանուկ Հերգնյանը

Լուսանկարը` PanArmenian Photo


Երեւան: Մեդիամաքս: Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) կողմից հրապարակվող 2011-12 թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցի համաձայն, բջջային հեռախոսակապի բաժանորդագրության մակարդակով Հայաստանը 142 երկրների շարքում զբաղեցնում է 33-րդ տեղը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՏՖ հայաստանյան գործընկեր «Տնտեսություն եւ արժեքներ» հետազոտական կենտրոնի նախագահ Մանուկ Հերգնյանն այսօր ասել է, որ բջջային հեռախոսակապի բաժանորդագրություն/բնակչության թվաքանակ հարաբերությունը այս տարի զեկույցում ընդգրկվել է Հայաստանի ուշագրավ մրցակցային առավելությունների շարքում:

 

Ըստ փորձագետի, նախորդ զեկույցներում ՀՏՖ-ն առաջնորդվում էր Հայաստանի հեռահաղորդակցության վերաբերյալ հնացած վիճակագրական տվյալներով, իսկ վերջին զեկույցում օգտագործվել են բջջային օպերատորների բաժանորդների եւ ինտերնետ-օգտագործողների վերաբերյալ ամենաթարմ տվյալները, ինչը թույլ է տվել Հայաստանին 13 կետով բարելավել զեկույցում իր ենթակառուցվածքների զարգացվածության (77-րդ տեղ) եւ 20 կետով՝ տեխնոլոգիական պատրաստվածության (88-րդ տեղ) ցուցանիշները:

 

2011-12թթ. Մրցունակության համաշխարհային զեկույցում Հայաստանը բարելավել է իր դիրքերը 6 տեղով եւ 142 երկրների շարքում զբաղեցրել է 92-րդ տեղը:

 

Վերջին վիճակագրական տվյալներով Հայաստանի 3 հեռահաղորդակցային օպերատորների մոտ բջջային կապի սեգմենտում կան ավելի քան 3.5 մլն բաժանորդագրության պայմանագրեր, մինչդեռ Հայաստանի բնակչությունը շուրջ 3.2 մլն է:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին