Վարչապետն ուսանողներին կոչ է արել լինել «ըմբոստ ու չհարմարվող» - Mediamax.am

8557 դիտում

Վարչապետն ուսանողներին կոչ է արել լինել «ըմբոստ ու չհարմարվող»


Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ասել է, որ պետք է քննարկել Երեւանի պետական համալսարանում կրթական համակարգն ավելի արդիական ու արդյունավետ դարձնելու ճանապարհը:

Այս մասին վարչապետը նշել է ԵՊՀ ղեկավարության, պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

 

«Ինչ էլ որ անենք, որպեսզի մեր երկիրը զարգանա, պետք է անենք խելացի, հաշվարկված, ուրիշ տարբերակ չունենք: Սա մեր առջեւ դրված հրամայական է: Մեր հիմնական կապիտալը՝ մարդը, պետք է լինի կիրթ եւ գրագետ»,- ասել է կառավարության ղեկավարը:

 

Կարեն Կարապետյանն ընդգծել է, որ հաջողակ լինելու համար ցանկացած կառույց պետք է համապատասխանի շուկայի միտումներին:

 

«Այսօր ՏՏ ոլորտը տարեկան նվազագույնը 2000 որակյալ մասնագետի պահանջ ունի, եւ պետք է կանոնավոր աշխատել բիզնես-համալսարան կապն ակտիվացնելու, առկա պահանջարկը բավարարելու ուղղությամբ»,- ասել է վարչապետը:

 

Նա կոչ է արել ուսանողներին առավել ակտիվ լինել եւ իրենց կարծիքը հայտնել:

 

«Ձեզ հետ հանդիպումը մեր թիմի համար չափազանց կարեւոր է, որովհետեւ նույնիսկ Խորհրդային միության տարիներին ԵՊՀ դասախոսները, ուսանողները տարբերվել են շատ ազատամիտ լինելով, լավ իմաստով ըմբոստ եւ չհարմարվող լինելով»,- ասել է Կարեն Կարապետյանը, ով ԵՊՀ կիրառական մաթեմատիկայի ֆակուլտետի շրջանավարտ է:

 

Վարչապետը նաեւ հայտարարել է, որ այսօր տրվում է ստարտափերի համար նախաձեռնության մեկնարկը:

 

«Մենք մրցույթ ենք հայտարարելու եւ պատրաստ ենք ֆինանսավորել ԵՊՀ ուսանողների այն բիզնես ծրագրերը, որոնք առաջին երեք տեղին կարժանանան: Նաեւ թիմը համալրելու խնդիր ունենք, ցանկացած նախաձեռնություն ընդունելի կլինի մեր կողմից: Պատրաստ ենք Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնում քննարկել մեր երկրի զարգացմանը վերաբերող յուրաքանչյուր գաղափար»,- նշել է կառավարության ղեկավարը՝ կոչ անելով ուսանողներին օգտագործել այդ հարթակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին