Կարեն Կարապետյան. «Էլիտան պետք է փոխվի» - Mediamax.am

9897 դիտում

Կարեն Կարապետյան. «Էլիտան պետք է փոխվի»


Կարեն Կարապետյանը
Կարեն Կարապետյանը

Լուսանկարը` ՀՀ կառավարության մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարծում է, որ «եթե հասարակությունը բողոքում է էլիտայից, ապա վերջինս պետք է փոխվի»:

«Էլիտան որոշ իմաստով հասարակության «ճակատային մասն է», ազգի «ճակատային մասը»: Եվ եթե հասարակության մեջ խնդիրներ, թերըմբռնումներ, բողոքներ կան էլիտայի հետ կապված, ապա վերջինս պետք է փոխվի», - ասել է վարչապետը «МИР-24» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

 

Մեկնաբանելով ՀՀ նախագահի խոսքերը այն մասին, որ ինքը վարչապետի անվան հետ է կապում բարեփոխումների հաջողությունը, Կարեն Կարապետյանը ասել է.

 

«Եթե նախագահն ինձ բարեփոխումներ իրականացնող է համարում, ապա դա առաջին հերթին պատասխանատվություն է ինձ համար: Ամեն դեպքում ես պետք է այնպես կազմակերպեմ աշխատանքս, որպեսզի միայն նախագահը ինձ «բարեփոխիչ» չանվանի»:

 

Խոսելով վերջերս ստեղծված Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի մասին, կառավարության ղեկավարն ասել է, որ դա պետական ու մասնավոր հատվածի համագործակցության հարթակ է, որին մասնակցում են արտասահմանում բնակվող շատ հաջողակ հայեր: 

 

«Կենտրոնը շատ հետաքրքիր նախաձեռնություն է, եւ մենք ներգրավում ենք բոլոր հետաքրքրված եւ գաղափարներ առաջադրող հայերին ու ոչ հայերին», - նշել է Կարեն Կարապետյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին