Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի իրավազորություն» հիմնադրամ ստեղծելու եւ այդ ծրագրի իրավադրույթները հաստատող որոշման նախագծերին:
ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի փոխանցմամբˋ հիմնադրամի ստեղծումը բխում է ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրից:
Նախագծի նպատակն է հիմքեր պատրաստել Հայաստանում ռեդոմիցիլացիայի (վերաբնակեցման) գործընթացն իրականացնելու համար:
«Ծրագրի էությունն այն է, որ մի երկրի կազմակերպությանը հնարավորություն է տրվում տեղափոխվել այլ պետություն՝ շարունակելով իր գործունեությունը», - ասել է
Սուրեն Կարայանը: Նա ասել է, որ հիմնադրամը նպաստելու է երկրի ներդրումային եւ գործարար միջավայրի բարելավմանը` արտասահմանյան ֆինանսական միջոցներ ներգրավելու ճանապարհով:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: