«Գազպրոմ Մեդիա»-ն ցանկանում է Արթուր Ջանիբեկյանից եւ Գարիկ Մարտիրոսյանից $ 250 մլն-ով գնել Comedy Club Production-ի վերահսկիչ փաթեթը - Mediamax.am

15867 դիտում

«Գազպրոմ Մեդիա»-ն ցանկանում է Արթուր Ջանիբեկյանից եւ Գարիկ Մարտիրոսյանից $‌250 մլն-ով գնել Comedy Club Production-ի վերահսկիչ փաթեթը


Comedy Club Production-ի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը
Comedy Club Production-ի գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը

Լուսանկարը` Կոմերսանտ


Երեւան: Մեդիամաքս: «Գազպրոմ Մեդիա» հոլդինգի մաս կազմող ТНТ հեռուստաալիքը սեպտեմբերին կարող է հայտարարել «Comedy Club», «Наша Russia», «Մահացու ուժ», «Дом-2», հաղորդումները եւ «Ունիվեր», «Интерны» սերիալները արտադրող Comedy Club Production ընկերության վերահսկիչ փաթեթը $‌250 մլն-ով ձեռք բերելու մասին:

Ինչպես հաղորդում է «Կոմերսանտ» թերթը, արդեն սեպտեմբերին գործարքը կարող է ավարտին հասցվել: ТНТ-ն Comedy Club Production-ի ընդհանուր արժեքը գնահատում է մոտավորապես $‌450 մլն, սակայն ձեռք կբերի միայն $‌250 մլն-ի չափաբաժինը:

 

2007-ին հիմնված Comedy Club Production-ը ТНТ-ի հիմնական գործընկերն է: Նախորդ տարի այն կոնսոլիդացրել է նաեւ «Ունիվեր» եւ «Интерны» սերիալները ներկայացնող 7 Art պրոդյուսերական ընկերության 74%-ը, ուր Արթուր Ջանիբեկյանին եւ Գարիկ Մարտիրոսյանին ի սկզբանե պատկանում էր միայն  51%-ը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին