Սփյուռքի նախարարությունը շարունակում է աջակցել սիրիահայերին - Mediamax.am

6242 դիտում

Սփյուռքի նախարարությունը շարունակում է աջակցել սիրիահայերին


ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը
ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանն այսօր ասել է, որ նախարարությունը շարունակում է օգնություն ցուցաբերել բոլոր այն հայերին, որոնք ցանկություն են հայտնում Սիրիայից տեղափոխվել Հայաստան:

«Նախարարության համապատասխան վարչությունում ավելացրել ենք սիրիահայերի խնդիրներով զբաղվողների թիվը: Ուզում եմ շեշտել, որ մենք աջակցություն ենք ցուցաբերում ոչ միայն Հայաստանում ապրող սիրիահայերին, այլ այն հայերին, որոնք շարունակում են ապրել Սիրիայում»,- լրագրողների հետ հանդիպմանը ասել է փոխնախարարը:

 

ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Ստեփան Պետրոսյանն էլ նշել է, որ նախարարությունում ըմբռնումով են մոտենում այն բողոքներին, որոնք պարբերաբար հնչում են Հայաստանում բնակություն հաստատած սիրիահայերի շրջանում:

 

«Հաճախ մեզ դիմում են՝ ասելով, որ աշխատավարձերը ցածր են բնակարանի վարձ տալու եւ ապրելու համար: Բայց իրենք էլ պետք է հասկանան, որ Հայաստանում կա գործազրկություն, երկրի տնտեսության վիճակը լավ չէ եւ այդ պատճառով այստեղ ապրող սիրիահայերն էլ են տուժում»,-ասել է նախարարի խորհրդականը:

 

Նա տեղեկացրել է, որ Սփյուռքի նախարարությունը սկսել է աշխատել իր ենթակայության տակ հատուկ բնակելի շենք կառուցելու ուղղությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին