«Տաշիր սթրիթ»-ում գործում է ՀԷՑ բաժանորդների սպասարկման կենտրոն - Mediamax.am

4597 դիտում

«Տաշիր սթրիթ»-ում գործում է ՀԷՑ բաժանորդների սպասարկման կենտրոն


Լուսանկարը` http://lamtrip.com/


Երեւան: Մեդիամաքս: Երեւանի «Տաշիր սթրիթ» առեւտրի կենտրոնում այսօր բացվել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» (ՀԷՑ) ընկերության բաժանորդների սպասարկման կենտրոնը:

Ինչպես նշել է ՀԷՑ-ի գլխավոր տնօրեն Կարեն Հարությունյանը, սպասարկման կենտրոնի հիմքում դրված է «հաճախորդների համար առավելագույն հարմարավետություն ապահովելու գաղափարը»:

 

Սպասարկման կենտրոնը կգործի շաբաթվա բոլոր օրերին՝ ժամը 10:00-22:00-ը:

 

Կմատուցվեն հետեւյալ ծառայությունները`

 

- Էլցանցին միացման պայմաններին ծանոթացում եւ բաժանորդագրություն;

- Ուշացումների եւ տեխնիկական բնույթի հարցերի քննարկում;

- Էլեկտրաէներգիայի ծախսի հետ կապված անհամաձայնություններ եւ բողոքներ;

- Իրավաբանական օգնություն էլեկտրաէներգիայի սպառմանն առնչվող հարցերում;

- Սպառված էլեկտրաէներգիայի դիմաց վճարելիք գումարի ճշտում եւ տեղում վճարում՝ բանկոմատների եւ POS-տերմինալների միջոցով:

 

ՀԷՑ-ի տնօրենը տեղեկացրել է, որ մոտ օրերս կբացվի ընկերության մեկ այլ սպասարկման կենտրոն՝ «Տաշիր» առեւտրի կենտրոնում, առաջիկայում նոր կենտրոններ կբացվեն նաեւ Երեւանում, Գյումրիում եւ Վանաձորում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին