ՔԱԳՎ-ում տեղյակ չեն Երեւանում գրասենյակ բացելու Turkish Airlines-ի մտադրությանը - Mediamax.am

4349 դիտում

ՔԱԳՎ-ում տեղյակ չեն Երեւանում գրասենյակ բացելու Turkish Airlines-ի մտադրությանը


Turkish Airlines
Turkish Airlines

Լուսանկարը` www.turoboz.ru


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունում /ՔԱԳՎ/ տեղյակ չեն Երեւանում գրասենյակ բացելու Turkish Airlines-ի մտադրությանը` Երեւան-Ստամբուլ-Լոս-Անջելես երթուղով չվերթներ կատարելու նպատակով:

Այդ մասին այսօր Մեդիամաքսին ասել են ՔԱԳՎ մամուլի ծառայությունում:

 

Bloomberg գործակալությունը, վկայակոչելով Hurriyet թերթը, այսօր տեղեկատվություն է տարածել Երեւանում գրասենյակ բացելու Turkish Airlines-ի ղեկավար Համդի Թոփչուի մտադրության մասին` Երեւանի եւ Լոս-Անջելեսի միջեւ Ստամբուլով տարանցիկ չվերթներ կազմակերպելու նպատակով:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Լոս-Անջելեսի հայկական կազմակերպությունների ներկայացուցիչները վերջերս հանդես էին եկել բողոքով Turkish Airlines-ի «դեմքը» դառնալու հայտնի բասկետբոլիստ Կոբե Բրայանտի որոշման դեմ:

Մեր ընտրանին