Կլեմենտին Դելիսը եւ Դիլիջանը` որպես «21-րդ դարի Ալեքսանդրիա» - Mediamax.am

8723 դիտում

Կլեմենտին Դելիսը եւ Դիլիջանը` որպես «21-րդ դարի Ալեքսանդրիա»


Կլեմենտին Դելիսը
Կլեմենտին Դելիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Արման Ջիլավյանը
Արման Ջիլավյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կլեմենտին Դելիսը
Կլեմենտին Դելիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Կլեմենտին Դելիսը
Կլեմենտին Դելիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Սեպտեմբերի 10-ին Դիլիջանում ներկայացվեցին «Դիլիջանի արվեստների դիտարան» նախագծի արդյունքները:

 

Շահումյան 17 հասցեում գտնվող եւ նախկինում ԽՍՀՄ հզոր ռազմա-արդյունավերական համալիրի մաս կազմող «Իմպուլս» գործարանի շենքի մուտքի մոտ 1962 թվական արտադրված «Վիլիս» ավտոմեքենա է կայանած: «Դիլիջանի արվեստների դիտարան» -ի այցելուներից շատերը վստահ են՝ «Վիլիսը» նորարար արվեստի մաս է, յուրահատուկ ինստալյացիա: Իրականում այն նախագիծը մշակող թանգարանային համադրող ու անտրոպոլոգ Կլեմենտին Դելիսի ավտոմեքենան է: Օգոստոսի 22-ին մեկնարկած նախագծի աշխատանքների ողջ ընթացքում Կլեմենտինը այդ մեքենայով շրջում է Դիլիջանում, ծանոթանում բնակիչների հետ ու նրանց էլ «վարակում» արվեստի աշխարհի յուրահատկություններով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Դժվար է կռահել, որ կարճ սանրվածքով, կարմիր շրթներկով, թրենդային լայն սեւ զգեստով Կլեմենտինը 56 տարեկան է: Նա ողջ կյանքի ընթացքում զբաղվել է արվեստի ուսումնասիրությամբ: Դելիսը The Future Academy միջազգային հետազոտական նախագծի հիմնադիրն է, որի շրջանակներում ուսումնասիրում է արվեստի գլոբալ ապագան: Նա մի շարք հետազոտական նախագծեր է ղեկավարել Վիենայում, Կոպենհագենում, Սթոքհոլմում, Լոնդոնում եւ այլն: Որպես թանգարանային համակարգող Կլեմենտինը բազմաթիվ ցուցադրություններ է կազմակերպել եվրոպական քաղաքների հեղինակավոր թանգարաններում:

Կլեմենտին Դելիսը Կլեմենտին Դելիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

2015 թվականի սեպտեմբերին Կլեմենտինն առաջին անգամ ժամանել է Դիլիջան ու այսօր արդեն խոստովանում է՝ առաջին հայացքից սիրահարվել է քաղաքին:

 

«Ամենակարեւորն այն է, որ Դիլիջանի բնակիչները վստահեցին ինձ, չնայած որ հայերեն չգիտեմ: Իսկապես մեծ պատիվ է ինձ համար, որ հրավեր եմ ստացել RVVZ, IDeA ու Դիլիջանի զարգացման հիմնադրամից համակարգելու այս նախագիծը», - ասում է նա:

 

Կլեմենտինի խոսքերով, երբ Դիլիջանի կենտրոնական գրադարանի տնօրեն Աիդա Ափրոյանի օգնությամբ բացեցին լուսանկարների արխիվը, առաջացավ քաղաքի համայնքային արխիվ ստեղծելու գաղափարը:

Կլեմենտին Դելիսը Կլեմենտին Դելիսը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Եթե պետք լիներ նկարագրել այս ամենն, այսպես կասեի. նախ՝ մինչ մի բան ծրագրելը, լսեք տվյալ վայրի պատմությունները: Նախքան կառուցելը, եկեք ապրենք այնտեղ, որտեղ արդեն կառուցված է: Նախքան կկարծենք , թե ամեն բան գիտենք, եկեք միմյանց պատմենք մեր անհանգստությունների մասին», - ասում է համադրողը:

 

Գործարանի արտադրամասերից մեկի տարածքում աթոռներ են տեղադրված: Խողովակներ հիշեցնող արտադրանքից պատրաստված «բեմից» «Դիլիջանի արվեստների դիտարան» նախագծի արդյունքերը տեսնել ցանկացող այցելուներին, հյուրերին ողջունում է IdeA հիմնադրամի 100LIVES եւ «Ավրորա» նախաձեռնությունների ղեկավար Արման Ջիլավյանը:

Արման Ջիլավյանը Արման Ջիլավյանը

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դիլիջանի զարգացման ծրագիրը բազմակողմանի է. Բացի կրթական, ճարտարապետական, ուրբանիստական զարգացումներից մենք կարեւորում ենք նաեւ արվեստների զարգացումն ու երկխոսությունը: Սա առաջին քայլն է Դիլիջանը նաեւ որպես արվեստի կենտրոն ներկայացնելու համար: Երազանք ունեմ, որն ուզում եմ անվանել այսպես «Դիլիջանը՝ 21-րդ դարի Ալեքսանդրիա»: Դա նշանակում է, որ Դիլիջանը պիտի դառնա կրթության, արվեստների, գրքերի, մշակույթների, բայց ամենակարեւորը՝ ազատ մտքի կենտրոն: Վստահ եմ, այս երազանքն իրականություն է դառնալու ու հաջորդ սերունդը Դիլիջանը անվանելու է 21-րդ դարի Ալեքսանդրիա», - ասում է Արման Ջիլավյանը:

 

Նա նշում է, որ ժամանակակից արվեստը հետաքրքիր է ոչ միայն իր վերջնական արդյունքով, այլեւ ստեղծման ընթացքով: «Աշխատանքների ընթացքն ու վերջնական արդյունքը կներկայացվեն աշխարհի տարբեր թանգարանային կենտրոններում ու կհնչեցնեն Դիլիջանի անունը: Մասնավորապես` 2017 թվականին Բեռլինի Ժամանակակից արվեստի ազգային պատկերասրահում եւ 2018 թվականին` Փարիզի Ժորժ Պոմպիդուի կենտրոնում»:

 

Դիլիջանում ծնված, Բեռլին ու Փարիզ մեկնել պատրաստվող ցուցադրությունը «Իմպուլս» գործարանի տարածքում է: Չիպերից պատրաստված կարպետներ, նոտագրություն, գորգեր, գսոճու կոներ, աթոռներ, դարակներ ՝ ներկայացված աշխատանքները թեմաներն ամենատարբերն են: Շատերին զարմացրեց գործարանի առաջին հարկում գտնվող զուգարանը, որին եւս դիպել էր նորարար արվեստի ձեռքն ու այն յուրահատուկ ինստալյացիայի էր վերածվել:

Լուսանկարը` Մեդիամաքս

«Դիլիջանի արվեստների դիտարան» նախագծի  ցուցադրությանը մասնակցել են մոտ 30 մասնագետներ ամենատարբեր բնագավառներից՝ արվետսաբաններ, համադրողներ, երաժիշտներ, մոդելավորողներ եւ այլն:

Լուսանկարը` Մեդիամաքս

Կլեմենտինը պատմում է, որ այն, ինչ ցուցադրվում է «Իմպուլս» գործարանի տարածքում՝ երեք շաբաթում իրականացված աշխատանքի անավարտ մասնիկներ են, որոնք նոր երկոսություն ստեղծելու հնարավորություն են տալիս: 

 

«Դիլիջանի արվեստների դիտարան» նախագծին Դիլիջանի «Իմպուլս» գործարանի տարածքում կարելի է ծանոթանալ նաեւ սեպտեմբերի 11-ին:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին