Կառավարական կառույցն ընդունում է, որ անզոր է դիմակայել աղանդների ագրեսիվ քարոզչությանն ու քայլերին - Mediamax.am

3529 դիտում

Կառավարական կառույցն ընդունում է, որ անզոր է դիմակայել աղանդների ագրեսիվ քարոզչությանն ու քայլերին


Վարդան Ասցատրյան
Վարդան Ասցատրյան

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարության աշխատակազմի ազգային փոքրամասնությունների եւ կրոնի հարցերի վարչության պետ Վարդան Ասցատրյանն այսօր ասել է, որ պետք է սահմանափակել աղանդավորների փողոցային ակտիվ քարոզը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, Վարդան Ասցատրյանն այսօր մամուլի ասուլիսում նշել է, որ նման խնդիրներին անհրաժեշտ է տալ հասարակական հնչեղություն:

 

“Կրոնական կազմակերպությունները տաճարներ են կառուցում դպրոցների, բակերի, խաղահրապարակների հարեւանությամբ կամ հանգստի գոտիներում, ինչն անթույլատրելի է”,- ասել է վարչության պետը:

 

Վարդան Ասցատրյանը համաձայնել է լրագրողների այն դիտարկման հետ, որ իր ղեկավարած վարչությունն, ըստ էության, անզոր է նման հարցերում եւ նշել է, որ արդարադատության նախարարության ներկայացրած “Խղճի եւ կրոնական ազատությունների մասին” օրենքի նոր նախագծով ավելի են սահմանափակվել  իրենց կառույցի լիազորությունները:

 

“Օրենքի նոր նախագծում չկա փորձագիտական եզրակացության մաս, թե ինչ չափանիշների հիման վրա պետք է գրանցել կրոնական կազմակերպություններին: Նաեւ անհրաժեշտ է աղանդավորների հակաօրինական քայլերը կանխելու համար մեր վարչությանը տրամադրել ստուգումներ իրականացնելու լծակներ”,-ասել է Վարդան Ասցատրյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին