Վերաբնակեցման ռուսաստանյան ծրագրով Հայաստանից արտագաղթել է մոտ 2 հազար մարդ, եւս 15 հազարը դիմել են վերջին 8 ամիսների ընթացքում - Mediamax.am

3972 դիտում

Վերաբնակեցման ռուսաստանյան ծրագրով Հայաստանից արտագաղթել է մոտ 2 հազար մարդ, եւս 15 հազարը դիմել են վերջին 8 ամիսների ընթացքում


ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը
ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի՝ «Օգնություն հայրենակիցներին» վերաբնակեցման պետական ծրագրի գործունեության ողջ ընթացքում (2007թ-ից մինչ այժմ) Հայաստանից Ռուսաստան մշտական բնակության է տեղափոխվել 780 ընտանիք, որոնց անդամների ընդհանուր թիվը կազմել է 1897:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այդ մասին այսօր Երեւանում ասել է ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը:

 

Նրա խոսքերով, ծրագրի գործունեության ընթացքում վերաբնակեցման հայտով Ռուսաստանի դաշնային միգրացիոն ծառայություն է դիմել 29 500 Հայաստանի քաղաքացի (2011թ. հուլիսի 15-ի դրությամբ), որոնցից 15 824-ը դիմել են միայն վերջին 8 ամիսների ընթացքում:

 

«Սա, իհարկե, բացասական երեւույթ է, որը, ինչպես արդեն հայտարարել է վարչապետը, քննարկման առարկա է դառնալու միջպետական մակարդակով», - ասել է Գագիկ Եգանյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին