Հայկական ատոմակայանում արդեն սկսվել է սթրես-թեստի անցկացումը - Mediamax.am

exclusive
3529 դիտում

Հայկական ատոմակայանում արդեն սկսվել է սթրես-թեստի անցկացումը


Մեծամորի ատոմային էլեկտրակայան
Մեծամորի ատոմային էլեկտրակայան

Երեւան: Մեդիամաքս: Մեծամորի ատոմային էլեկտրակայանում (ԱԷԿ) արդեն սկսվել է սթրես-թեստի անցկացումը:

Այս մասին այսօր Մեդիամաքսին հայտնել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության մամուլի խոսնակ Լուսինե Հարությունյանը: Նրա խոսքերով, սթրես-թեստի անցկացումը բավականին երկար գործընթաց է, որը կարող է տեւել մինչեւ մի քանի ամիս:

 

ՀՀ Ատոմային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանն ասել է, որ «մեր ԱԷԿ-ը, ի տարբերություն եվրոպական ատոմակայանների մեծամասնության, լուծում պահանջող ավելի շատ խնդիրներ ունի, քանի որ առաջին սերնդի կայան է»: 

 

«ԵՄ-ն որոշել է Հայաստանին աջակցություն ցուցաբերել, եւ պատշաճ մակարդակն ապահովելու նպատակով սթրես-թեստի իրականացմանը կմասնակցեն եվրոպական առաջատար ընկերություններն ու կազմակերպությունները»,- Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել է Աշոտ Մարտիրոսյանը: 

 

Նրա խոսքերով, ՀԱԷԿ-ի սթրես-թեստի տեխնիկական խնդիրը նույնն է, ինչ եվրոպական երկրների ԱԷԿ-ներինը: «Սակայն, հաշվի առնելով, որ մեր կայանն առաջին սերնդի է, հնարավոր է, որ ավելի խորը հետազոտությունների կարիք լինի»,- նշել է Աշոտ Մարտիրոսյանը:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ հունիսի 23-ին Հայաստանը, Խորվաթիան, Ռուսաստանը, Թուրքիան, Ուկրաինան եւ Բելառուսը ԵՄ-ի կողմից մշակված՝ ԱԷԿ-ների սթրես-թեստերի իրականացում ենթադրող հռչակագիր են ստորագրել:   

 

Մայիսի վերջին Հայաստան այցելած միջազգային OSART առաքելությունը դրական էր գնահատել Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության մակարդակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին