Երեւան: Մեդիամաքս: Հայ փորձագետները կմասնակցեն Երուսաղեմի Սուրբ Հարության տաճարում Սուրբ Գերեզմանի Մատուռի վերականգմանը։
Մարտի 22-ին Սուրբ Հարության տաճարում Երուսաղեմի եւ համայն Պաղեստինի պատրիարք Ֆեոֆիլը՝ Սուրբ երկրում Ֆրանցիսկյան միաբանության ներկայացուցիչ հայր Պյերբաթիստա Պիցաբալայի եւ Երուսաղեմի Հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանի ներկայությամբ հայտարարել է Սուրբ Գերեզմանի Մատուռի լայնածավալ վերականգման մեկնարկի մասին։
Այդ մասին հայտնում է Երուսաղեմի Ռուսական հոգեւոր առաքելությունը։
Արարողությունը տեղի է ունեցել Մատուռի հարեւանությամբ, որի պատերի մոտ արդեն տեղադրվել են շինարարական փայտամածներ։
Վերականգնողական աշխատանքներ անցկացնելու մասին որոշումը կայացվել էր Մատուռի տեխնիկական զննումից հետո, որն անցկացրել են Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները։
Ներկայիս կառույցը Ս․Գերեզմանի շուրջը կառուցվել է 1810 թ․ հույն ճարտարապետ Ն․ Կոմնինոսի նախագծով՝ Ս․ Հարության տաճարում 1808 թ․տեղի ունեցած ավերիչ հրդեհից հետո։
1810 թ․ ի վեր Մատուռը չի վերանորոգվել։
Երուսաղեմի Ուղղափառ Պատրիարքը համաձայնեցրել է վերականգնման նախագիծը Սուրբ Երկրի ֆրանցիսկյան կուստոդիայի եւ Հայոց Պատրիարքի հետ։
Վերականգնողական աշխատանքները կատարելու են Աթենքի ազգային տեխնիկական համալսարանի մասնագետները, համագործակցելով Ֆլորենցիայի համալսարանի եւ հայ փորձագետների հետ։
Աշխատանքները կմեկնարկեն մի քանի շաբաթից եւ կտեւեն մոր 8 ամիս:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: