Ռուբեն Վարդանյան․ «Մի խումբ մարդիկ կարող են փոխել աշխարհը» - Mediamax.am

12666 դիտում

Ռուբեն Վարդանյան․ «Մի խումբ մարդիկ կարող են փոխել աշխարհը»


Ռուբեն Վարդանյանը
Ռուբեն Վարդանյանը

Լուսանկարը` Troika Dialog

Լուսանկարը` Finbuzz.ru

Լուսանկարը` Finbuzz.ru


Մոսկովյան ՍԿՈԼԿՈՎՈ կառավարման դպրոցում դեկտեմբերի 10-ին տեղի ունեցավ  բանավեճ ՝ Մոսկվայի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի դեկան Ալեքսանդր Աուզանի եւ գործարար ու բարերար Ռուբեն Վարդանյանի մասնակցությամբ:

 

Ներկայացնում ենք որոշ թեզեր Ռուբեն Վարդանյանի ելույթից, որոնք ընտրվել են Finbuzz.ru-ի կողմից։

 

XXI դարում մենք կանենք հաջորդ քայլը էվոլյուցիայի ճանապարհին, իսկ հետո մեզ բոլորովին նոր պատմություն է սպասում։ Մարդը անհատականություն է, եւ ապագան նրա վեկտորներից է առաջանում։ Իմ ապագան կախված է լինելու իմ տեսլականից։

 

Տեղեկատվական հասարակության մեջ պետության դերը կրճատվում է։ Դու կարող ես ապրել մեկ երկրում, լինել մյուսի քաղաքացին, աշխատես մեկ երրորդի համար։ Թե ինչպես ես դու տեսնում աշխարհը եւ քո տեղը դրանում՝ ապագայի հարց է։

 

Ի հայտ են եկել նոր միլիոնատերեր, ովքեր նոր հարթակ են ստեղծել եւ 23 տարեկանում միլիարդներ են վաստակել։ Կարծում եք, նրանք կապրե՞ն հին հասարակության մեջ։ Նրանց հայացքները հանգեցնելու են սոցիալական փոփոխությունների։ Մարդը գլխավոր ակտիվն է, որն ազդելու է ամբողջ միջավայրի վրա։

Լուսանկարը` Finbuzz.ru

Եթե մենք փաստում ենք, որ XXI դարում մարդիկ գլխավոր ակտիվն են, ապա մենք ինքներս էլ ամեն բան այլ կերպ կանենք։ Դա պատրանք է, որ ամեն ինչ որոշելու են չինովնիկներն ու գործարարները, ինչպես նախկինում էր։ Մի խումբ մարդիկ կարող են փոխել աշխարհը։ Պետությունը ոչինչ պարտք չէ մեզ։ Եթե դու կարող ես քո տեղում գոնե մի փոքր բան անել, ուրեմն արա, եւ մենք կփոխենք ամեն բան։

 

Ես խորապես համոզված եմ, որ XXI դարում մարդը հաջողության կարեւոր միավոր է դարձել։ Բարոյական արժեքները, պատասխանատվությունը ապագայի համար եւ որոշումների կայացումը շատ կարեւոր են։

 

Ռուսաստանի հիմնական խնդիրներից է անհետեւողականությունը։ Մենք ասում ենք, որ սա քրիստոնեական պետություն է, բայց Կարմիր հրապարակում մեռել է պառկած։ Քանի-քանի՞ ծրագրեր ենք գործարկել։ Եկեք գոնե մեկը ավարտին հասցնենք։

Լուսանկարը` Finbuzz.ru

Ես չեմ ուզում կյանքս կառուցել, ելնելով երկաթե վարագույրի սցենարից։ Թեեւ հնարավոր է, որ մենք բաց թողնենք այս հնարավորությունը, եւ այդ տարբերակը իրականանա։

 

Մենք միջնադար ենք վերադառնում։ Ես համոզված եմ, որ մենք պատրանքներով ենք ապրում։ Այժմ այնքան մեծ չէ երկրների միջեւ պատերազմի վտանգը, որքան ահաբեկչության սպառնալիքը։

 

Մենք ապրում ենք մի համակարգում ու աշխարհում, որտեղ ընտանիքը քայքայվում է, դադարում է գոյություն ունենալ որպես ամեն ինչի հիմք։ Սակայն ինչ էլ որ տեղի ունենա աշխարհում գլոբալիզացման տեսակետից, մենք ունենալու ենք գլոբալ աշխարհ՝ տեղային մտածողությամբ։

 

Չի կարելի զբաղվել բիզնեսով ու պոզիտիվ շարժումով, եթե դուք լավ բաների չեք հավատում։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին