Մեկնարկել է «Որդեգրիր մի գյուղ» ծրագիրը - Mediamax.am

8641 դիտում

Մեկնարկել է «Որդեգրիր մի գյուղ» ծրագիրը



Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 11-ին Վայոց Ձորի Արենի գյուղում տեղի է ունեցել «Որդեգրիր մի գյուղ» ցուցանակի տեղադրումը, որով հիմք է դրվել Նոր Զելանդիայի հայ համայնքի կողմից Արենիի եւ շրջակա գյուղերի որդեգրմանը:

«Որդեգրիր մի գյուղ» հայեցակարգը մշակվել է Նոր Զելանդիայի եւ Ավստրալիայի քաղաքացի, «Ծագումը: Բացահայտում» վեպի հեղինակ Լեն Ուիքսի կողմից:

 

Շրջելով Հայաստանի մարզերում եւ տեսնելով հայկական գյուղերի անմխիթար վիճակը՝ նա նախաձեռնել է այս ծրագիրը, որը կապում է հայկական գյուղերն ու դրանց շրջակայքը կոնկրետ երկրի հետ, որտեղ գործում է հայկական համայնք:

 

Ծրագիրն անմիջական կապ է ստեղծում երկու կողմերի միջեւ՝ առանց որեւէ միջնորդի եւ վերահսկվում է սփյուռքահայության կողմից: Այն իրականացվում է փոքր միկրոծրագրերի միջոցով` չպահանջելով մեծ գումարների ներդնում:

 

«Որդեգրիր մի գյուղ»-ի նպատակն է գեղեցկացնել, մաքրել հայկական գյուղերը ոչ միայն հենց գյուղի բնակիչների համար, այլեւ պոտենցիալ զբոսաշրջիկների համար:

 

Ներկայում հայեցակարգի հեղինակ Լեն Ուիքսն աշխատում է իր վեպի հիման վրա ֆիլմ-եռերգություն ստեղծելու ուղղությամբ, որը յուրօրինակ գովազդ կհանդիսանա Հայաստանի համար՝ մեծ էկրանին ցուցադրելով Հայաստանի գեղեցկությունը, մշակույթը, պատմությունը, ինչպես նաեւ անդրադառնալով Հայոց ցեղասպանությանը:

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին