Հայոց ցեղասպանությունը հիշատակող էպիկական վեպը հասանելի է առցանց - Mediamax.am

exclusive
6359 դիտում

Հայոց ցեղասպանությունը հիշատակող էպիկական վեպը հասանելի է առցանց


Լուսանկարը` Լեն Ուիքսի արխիվից

Լուսանկարը` Լեն Ուիքսի արխիվից

Լուսանկարը` Լեն Ուիքսի արխիվից


Երեւան: Մեդիամաքս: Նորզելանդացի գրող Լեն Ուիքսի՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված «Ծագումը: Բացահայտում» վեպի էլեկտրոնային տարբերակը համացանցի միջոցով այժմ արդեն հասանելի է ամբողջ աշխարհում:

Գիրքը հարգում է նաեւ Ավստրալիայից եւ Նոր Զելանդիայից ժամանած զինվորների հիշատակը, որոնք 1915թ. ապրիլի 25-ին վայրէջք կատարեցին Գալիպոլիում՝ պայքարելու Ցեղասպանության համար պատասխանատու օսմանյան թուրքերի դեմ:

 

««Ծագումը: Բացահայտում»-ը եզակի, վիպական պատմություն է՝ ստեղծված համաշխարհային պատմության մեծագույն հակամարտության ժամանակաշրջանում. այլընտրանքային պատմություն, որ նախատեսված է ընթերցողին ստիպել խորհելու կարեւորագույն մարդկային արժեքների մասին: Այն վեպ է սիրո, մշակույթի եւ բացահայտման մասին, չնայած ողբերգական հետնապլանին»,- նշում է Լեն Ուիքսը:

 

Վեպի առաջին մասին կարելի է ծանոթանալ գրքի պաշտոնական կայքում, իսկ ամբողջական տարբերակը՝ բաղկացած երեք մասից, այժմ հասանելի է epub, mobi կամ pdf ձեւաչափով այստեղ, կամ էլեկտրոնային գրքերի մի շարք խանութներում:

Դրանց ցանկին կարելի է ծանոթանալ թե վերոնշյալ կայքում, թե գրքի Facebook-ի եւ Twitter-ի էջերում:

 

“Ես Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի քաղաքացի եմ, ամուսնացած եմ հայուհու հետ, ով օգնեց բացել իմ աչքերը դեպի Հայաստանն ու նրա պատմությունը: Հիմա ես եմ որոնում ձեր աջակցությունը բացելու Արեւմուտքի աչքերը”,- նշել է հեղինակը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին