Սեպտեմբերի 18-ին նախատեսվում է անցկացնել «Հայրենիք-սփյուռք» 4-րդ համաժողովը - Mediamax.am

3246 դիտում

Սեպտեմբերի 18-ին նախատեսվում է անցկացնել «Հայրենիք-սփյուռք» 4-րդ համաժողովը


ՀՀ սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանը
ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Օգոստոսին եւ սեպտեմբերին Հայաստանում կանցկացվեն «իրանահայերի եւ պոլսահայերի օրեր»:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին այսօր ասել է ՀՀ սփյուռքի  նախարար Հրանուշ Հակոբյանը:

 

Նա նշել է, որ այդ օրերի ընթացքում ելույթ կունենան իրանահայերի եւ պոլսահայերի մշակութային խմբերը, կնշվի իրանահայ համայնքի «Ալիք» թերթի գործունեության 20-ամյակը եւ Պոլսի «Մարմարա» թերթի 70-ամյակը:

 

Հրանուշ Հակոբյանը տեղեկացրել է, որ նախարարությունը պատրաստվում է «Սփյուռքի նախարարությունը երեք տարեկան է» եւ «Սփյուռքի ներդրումը Հայաստանի անկախության 20 տարիների ընթացքում» ֆիլմերի շնորհանդեսին:

 

Նախարարի խոսքերով, սփյուռքահայերի ներուժի հայտնաբերման եւ օգտագործման համար պարբերաբար անցկացվում են մասնագիտական համաժողովներ, իսկ սեպտեմբերի 18-ին նախատեսվում է անցկացնել «Հայրենիք-սփյուռք» 4-րդ համաժողովը` սփյուռքի կառույցների ղեկավարների մասնակցությամբ:

Մեր ընտրանին