«Արարատ 3 աստղ» կոնյակը, «Կիլիկիա» գարեջուրը եւ Nemiroff օղին ամենահայտնի խմիչքներն են Հայաստանում - Mediamax.am

17990 դիտում

«Արարատ 3 աստղ» կոնյակը, «Կիլիկիա» գարեջուրը եւ Nemiroff օղին ամենահայտնի խմիչքներն են Հայաստանում


Լուսանկարը` http://www.ybc.am/


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում ամենահայտնի կոնյակն է «Արարատ 3 աստղ»-ը, որը նախընտրում են հարցվածների 17,8%-ը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այս մասին են վկայում Մ-Ինֆո ընկերության կողմից անցկացված ալկոհոլ սպառողների վարքագծի վերաբերյալ հետազոտության արդյունքները:

 

Հայկական շուկայում սպառողների կողմից գինու ամենանախընտրելի գինու տեսակը Արենին է (31,8%, ընտրությունը կախված չէ արտադրողից): Գարեջրի ամենից նախընտրելի ապրանքանիշը ճանաչվել է Կիլիկիա-ն (21%), օղունը` Nemiroff-ն (8,2%):

 

Հարցումն իրականացվել է “դեմ առ դեմ” մեթոդով, հարցմանը մասնակցել են 500 հոգի: Հարցվածներին նախապես ալկոհոլային խմիչքների, ապրանքանիշների կամ արտադրողների ցուցակ չի տրամադրվել, եւ նրանք ազատ են եղել իրենց ընտրության մեջ, նշել են Մ-Ինֆո-ում:

 

«Մեր առաջնային նպատակն է եղել իրականացնել հետազոտություն ոչ թե ալկոհոլի սպառման տեսանկյունից, այլ սպառողի նախասիրությունների եւ ապրանքանիշի ընկալման (brand perception) տեսանկյունից: Այդ պատճառով այս ցուցանիշները կարող են տարբերվել իրական սպառման ծավալներից, սակայն կարող են նաև ցույց տալ անհավասարակշռությունը “պասիվ պահանջարկի” եւ “ակտիվ առաջարկի” միջեւ, որի վրա մեծ ազդեցություն ունի գնային էլաստիկությունը, ինչին  հատուկ տեղ է հատկացվել մեր հետազոտության մեջ», - ասել է Մ-Ինֆո ընկերության տնօրեն Մարիամ Սիմոնյանը:

Մեր ընտրանին