Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում հավանություն է տվել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի 100% բաժնետոմսերը «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ին օտարելու վերաբերյալ ՀՀ կառավարությանն ուղղված «Ինտեր ՌԱՕ Հոլդինգ Բի.Վի.»-ի հայտի որոշման նախագծին:
Գործադիրը երեք օր ժամանակ է տվել ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների, արդարադատության, ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարներին՝ որոշման նախագծի խմբագրման համար:
Միաժամանակ՝ հանձնարարել է վերոնշյալ գերատեսչություններին ուսումնասիրել «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերության համապատասխանությունը մրցույթի սկզբունքների չափանիշներին, բանակցել եւ մշակել պայմանագրի նախագիծ, որով «Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ»-ն ամբողջովին կստանձնի ՀՀ կառավարության եւ «Միդլենդ Ռեսուրսիս Հոլդինգ Լիմիթեդ»-ի միջեւ 2002թ. օգոստոսի 26-ին կնքված «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի պայմանագրից բխող գնորդի բոլոր պարտավորությունները:
«Լիորմանդ Հոլդինգզ Լիմիթեդ» ընկերությունը գրանցված է Կիպրոսում 2010թ. նոյեմբերի 30-ից:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: