Հայաստանում թմրամոլության աճի միտումներ են նկատվում - Mediamax.am

3256 դիտում

Հայաստանում թմրամոլության աճի միտումներ են նկատվում


Լուսանկարը` www.leidarljos.net


Երեւան: Մեդիամաքս: «Հարավային Կովկասում սահմանների կոմպլեքսային կառավարում» ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար Գրիգորի Մալինցյանն այսօր ասել է, որ Հայաստանում նկատվում է թմրամոլության աճի միտում:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքսը, այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում նա ասել է, որ եթե 2009-ին թմրամոլների պաշտոնական թիվը կազմում էր 1717 հոգի, ապա 2010-ի մայիսին այդ ցուցանիշը հասել է 2750-ի:

 

«Բարեբախտաբար, մենք առայժմ այն երկրների խմբում ենք, որտեղ թմրամոլությունը լայն տարածում չունի, սակայն նկատվում է թմրանյութ օգտագործողների թվի աճի միտում»,- հայտարարել է Գրիգորի Մալինցյանը:

 

Ընդ որում, նա նշել է, որ հայկական շուկայում թմրանյութերի գինը գրեթե նույն  է, ինչ համաշխարհային շուկայում: Մասնավորապես, 1 գրամ հերոինը կարելի է ձեռք բերել $‌150-180-ով, կոկաինը` $‌300-ով, ամֆիտամինների եւ մետամֆետամինների գները տատանվում են $‌40-ից մինչեւ $‌100-ի սահմանում, իսկ «էքստազիինը» (MDMA)` $‌5-ից մինչեւ $‌20-ի:

Մեր ընտրանին