Բացվել է Տիգրան Ձիթողցյանի գերիրական նկարների ցուցահանդեսը - Mediamax.am

3629 դիտում

Բացվել է Տիգրան Ձիթողցյանի գերիրական նկարների ցուցահանդեսը


Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս

Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի կունենա ամերիկաբնակ նկարիչ Տիգրան Ձիթողցյանի «Հայելիներ» ցուցահանդեսի բացումը:

Ժամը 18:00-ից այցելուները հնարավորություն կունենան հանդիպել Տիգրան Ձիթողցյանի հետ:

 

Տիգրանն ապրում ու ստեղծագործում է Նյու Յորքում եւ հայտնի է յուղաներկով արված գերիրական նկարներով: Վերջին 20 տարիների ընթացքում սա առաջին անհատական ցուցահանդեսն է Երեւանում:

 

«Չափազանց հուզիչ է հայրենիքում ներկայացնել այն գործերը, որ երբեւէ չեն ցուցադրվել այստեղ: Այսօր լրիվ այլ զգացողություններ ունեմ, որովհետեւ աշխատանքներս ցուցադրում եմ հարազատներիս առջեւ», - ասել է նկարիչը:

Լուսանկարը` Մեդիամաքս

Ցուցահանդեսին ներկայացված են Տիգրան Ձիթողցյանի տարբեր ժամանակաշրջանում արված վեց աշխատանքները:

 

90-ականների խորհրդանիշ դարձած աշխատանք փնտրող, անհույս «պպզած» տղամարդկանց պատկերող 45 մասնիկից բաղկացած կտավը, Տիգրանի խոսքերով, իր անցյալն է: Դեմքը ձեռքերով փակող տատիկի պատկերը կոչվում է «Հայկական հայելի»:

 

Հայկական թեմատիկայով այս աշխատանքները ստեղծվել են մի օր հայրենիքում ցուցադրվելու նպատակով: «Հույս ունեի, որ կգա այդ օրը, երբ հնարավորություն կունենամ ցուցադրել դրանք Երեւանում: Պարզապես երազում էի ՝ չիմանալով, երբ կգա այդ օրը», - ասել է նկարիչը:

 

Հեղինակի ներկան ներկայացված է նյույորքաբնակ կանանց դիմանկարներով:

Լուսանկարը` Մեդիամաքս

Մեդիամաքսի հետ զրույցում Տիգրանը նշել է, որ գտնվում է անցյալի ու ներկայի երկու իրականությունների արանքում ու հետեւում է դրանց փոխհարաբերություններին:

 

Ցուցադրության ավարտից հետո «Հայկական Հայելի» կտավը կմնա Երեւանում եւ կցուցադրվի թանգարաններից մեկում: Մյուսները կվերադառնան Նյու Յորք ու կհանգրվանեն տարբեր մասնավոր հավաքածուներում:

 

Ցուցահանդեսը Գաֆեսճյան արվեստի կենտրոնում բաց կլինի մինչեւ սեպտեմբերի 20-ը:

 

Լենա Գեւորգյան

Լուսանկարները՝ Մարիամ Լորեցյանի

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին