Սերժ Թանգյանի մենեջերը առայժմ չի հաստատում երեւանյան համերգի մասին տեղեկությունները - Mediamax.am

exclusive
5887 դիտում

Սերժ Թանգյանի մենեջերը առայժմ չի հաստատում երեւանյան համերգի մասին տեղեկությունները


Սերժ Թանգյանը Երեւանում, 2010թ.
Սերժ Թանգյանը Երեւանում, 2010թ.

Լուսանկարը` Mediamax

Սերժ Թանգյանը Երեւանում, 2010թ.
Սերժ Թանգյանը Երեւանում, 2010թ.

Լուսանկարը` Mediamax

Սերժ Թանգյանը Երեւանում, 2010թ.
Սերժ Թանգյանը Երեւանում, 2010թ.

Լուսանկարը` Mediamax

Սերժ Թանգյանը Երեւանում, 2010թ.
Սերժ Թանգյանը Երեւանում, 2010թ.

Լուսանկարը` Mediamax

Սերժ Թանգյանը Երեւանում, 2010թ.
Սերժ Թանգյանը Երեւանում, 2010թ.

Լուսանկարը` Mediamax


Երեւան: Մեդիամաքս: Երեւանում System Of A Down (SOAD)-ի վոկալիստ Սերժ Թանգյանի հավանական համերգի հետ կապված հարցերը դեռեւս գտնվում են քննարկման փուլում:

Մեդիամաքսին տված հարցազրույցում այս մասին հայտնել է երգչի մենեջեր Ջորջ Տոնիկյանը:

 

«Ներկայումս չենք կարող որեւէ մանրամասներ հայտնել: Հարցերը քննարկման փուլում են», - ասել է Տոնիկյանը:

 

Նախորդ շաբաթ Սերժ Թանգյանի հետ համագործակցող ստեղնահար Էրվին Խաչիկյանը www.Bravo.am-ին հայտնել էր, որ օգոստոսի վերջին Երեւանում նախատեսված է SOAD-ի վոկալիստի համերգը Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ:

 

2010 օգոստոսին Սերժ Թանգյանը մենահամերգ էր տվել Երեւանում:

 

Մի քանի ամիս առաջ Սերժ Թանգյանը վերամիավորվել է SOAD-ի իր գործընկերների հետ` համերգային շրջագայության համար:

 

Այսօր System Of A Down-ը ելույթ կունենա Մոսկվայում:

Մեր ընտրանին