Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունն այսօր հրապարակել է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 70-ամյակի առթիվ Երեւանում եւ մարզերում կազմակերպվող միջոցառումների ծրագիրն ու ժամանակացույցը:
Մայիսի 9-ի միջոցառումները կմեկնարկեն առավոտյան ժամը 10:00-ին՝ ՀՀ Ազգային ժողովի, կառավարության, ՊՆ, Զինված ուժերի, օտարերկրյա դիվանագիտական ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, վետերանների՝ «Հաղթանակ» զբոսայգի այցելությամբ, որտեղ հարգանքի տուրք կմատուցվի Անհայտ զինվորի հուշակոթողին:
Ժամը 10:30-ին Անհայտ զինվորի հուշակոթողի մոտ տեղի կունենա ՀՀ ԶՈՒ, ՌԴ սահմանապահ եւ 102-րդ բազայի միացյալ ստորաբաժանումների զինվորական շքերթը:
Շքերթից հետո կառավարական հանձնաժողովի անդամները, տոնակատարության մասնակիցներն ու պատերազմի վետերանները Մայր Հայաստան զինվորական թանգարանում կդիտեն Մեծ հաղթանակին վերաբերվող նորացված ցուցադրությունները:
Ժամը 13:00-ին «Հաղթանակ» զբոսայգում տեղի կունենա հայրենասիրական երգերի համերգային ծրագիր՝ ՊՆ նվագախմբի, ՀՀ ՊՆ Երեւանի կայազորի Սպայի տան «Զորական» ու «Սարդարապատ» համույթների մասնակցությամբ:
Ժամը 22:00-ին Երեւանում տեղի կունենա 70 համազարկով տոնական հրավառություն:
Գյումրիի «Մայր Հայաստան» հուշահամալիրում ժամը 10:00-ին տեղի կունենան ՀՀ զինված ուժերի եւ ՌԴ ԶՈՒ 102-րդ բազայի համահավաք վաշտերի զինվորական շքերթը:
ՀՀ ՊՆ-ն տեղակացնում է, որ միջոցառումներ կկազմակերպվեն ՀՀ նաեւ այլ քաղաքներում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: