Երեւան: Մեդիամաքս: Ծագումով հայ ամերիկյան երգչուհի եւ դերասանուհի Շերը (Շերիլին Սարգսյան) Twitter-ի իր միկրոբլոգում այսօր միանգամից երկու գրառում է կատարել՝ կոչ անելով ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
«Սարսափ պատմություն, որ ինձ տատիկս է պատմել: Թուրքերը եկան գյուղ, սպանեցին տղամարդկանց եւ տղաներին, իսկ կանանց եւ աղջիկներին բռնաբարեցին»,- գրել է Շերը:
Ավելի ուշ երգչուհին նոր գրառում է կատարել. «Ես զայրույթ չեմ զգում Թուրքիայի մարդկանց հանդեպ (կամ էլ մեղադրում նրանց) այն ամենի համար, ինչ տեղի է ունեցել 100 տարի առաջ: Սակայն կարծում եմ, որ կառավարությունը պետք է ճանաչի Ցեղասպանությունը»:
Շերը Հայաստան էր այցելել 22 տարի առաջ, 1993 թվականի ապրիլին: Մեդիամաքսն այդ այցի մասին մանրամասն պատմել էր «Նորագույն պատմություն» շարքում:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: