Երեւան: Մեդիամաքս: 2015թ. լրանում է Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) հիմնադրման 40-ամյակը:
Լրագրողների հետ հանդիպմանն այսօր ԱՍԱԼԱ-ի վետերան, «Վան» գործողության ղեկավար Վազգեն Սիսլյանն ասել է, որ ԱՍԱԼԱ-ն ոչ թե Ցեղասպանության ճանաչման, այլ Հայաստանի ազատագրման խնդիր էր դրել` այն Հայաստանի, որը գտնվում էր թուրքական տիրապետության տակ:
Հետհայացք գցելով՝ նա նշել է, որ իրենց իրականացրած 400 գործողությունների շնորհիվ է «միջազգային հանրությունը սկսել խոսել հայերի ու Հայ Դատի մասին, բացել արխիվները»:
Խոսելով «Վան» գործողության մասին՝ Վազգեն Սիսլյանն ասել է. «Գործողությունից հետո դատապարտյալի պայմանական աթոռին մենք էինք նստած, բայց դա իրականում ոչ թե մեր, այլ Թուրքիայի դատն էր»:
Նա հավելել է, որ «Վան» գործողությունից հետո էր, որ Իտալիան սկսեց Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթաց՝ «խնդրելով իրենց տարածքում գործողություններ չիրականացնել»:
«Անպայման գլխին պետք է տաս, ուժեղ լինես, որ քեզ հետ հաշվի նստեն»,- ասել է Վազգեն Սիսլյանը:
ԱՍԱԼԱ-ի անդամ Գեւորգ Յազճյանի խոսքով, հայերը բիրտ ուժով անարդարության դեմ պայքարի տարբերակն ընտրեցին, քանի որ աշխարհն իրենց այլընտրանք չէր թողել: Նա շեշտել է, որ ԱՍԱԼԱ-ն ոչ թե ահաբեկչական, այլ հայրենիքը զինյալ պայքարի միջոցով ազատագրելու կազմակերպություն էր:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: