10 տարի առաջ զոհվեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան - Mediamax.am

4719 դիտում

10 տարի առաջ զոհվեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան


Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Տասը տարի առաջ, 2005 թ. փետրվարի 3-ին, զոհվեց Վրաստանի վարչապետ Զուրաբ Ժվանիան:

Այժմ նրա մահվան առիթով հարուցված քրեական գործը վերանայման ընթացքում է: 

 

Կառավարության նախկին ղեկավարի եղբայրը, Վրաստանի խորհրդարանի «Վրացական երազանք» իշխող կոալիցիայի պատգամավոր Գեորգի Ժվանիան  Մեդիամաքսի հետ զրուցում վստահություն է հայտնել, որ նոր քննությանը հաջողություն կունենա:

 

Նրա խոսքերով, նախկին վարչապետի աճյունի նմուշներ են ուղարկվել արտասահմանյան լաբորատորիաներ՝ փորձաքննություն անցկացնելու նպատակով:

 

Վրաստանում ամենասկզբից քչերն էին հավատում պաշտոնական վարկածին, որի համաձայն Զուրաբ Ժվանիան եւ Քվեմո Քարթլիի շրջանի նահանգապետի տեղակալ Ռաուլ Յուսուպովը մահացել էին Թբիլիսիի գաղտնի բնակարանում գազի արտահոսքի հետեւանքով: Երբ 2012 թվականին Միխայիլ Սահակաշվիլու «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը կորցրեց իշխանությունը, Ժվանիայի մահվան գործի հետաքննությունը վերսկսվեց:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին