Օգոստոսին Երեւանում կբացվի Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնը - Mediamax.am

9537 դիտում

Օգոստոսին Երեւանում կբացվի Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնը


TUMO Center for Creative Technologies
TUMO Center for Creative Technologies

Լուսանկարը` TUMO Center-ի Facebook-ի էջ

Սեմ Սիմոնյանը եւ Սերժ Սարգսյանը
Սեմ Սիմոնյանը եւ Սերժ Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ նախագահի մամլո գրասենյակ

TUMO Center-ի  Facebook-ի էջ
TUMO Center-ի Facebook-ի էջ

Լուսանկարը` Կենտրոնի Facebook-ի էջ


Երեւան: Մեդիամաքս: Ս.թ. օգոստոսին Երեւանում կբացվի Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնը` TUMO Center for Creative Technologies:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է կենտրոնի հիմնադիր, «Սիմոնյան կրթական հիմնադրամի» նախագահ Սեմ Սիմոնյանին:

 

Սերժ Սարգսյանը ողջունել է Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ժամանակակից մշակույթի ձևավորմանն ուղղված  Հիմնադրամի նախաձեռնությունը:

 

Զրուցակիցները խոսել են Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հեռանկարների եւ մեր երկրում «Սիմոնյան կրթական հիմնադրամի» գործունեության հետագա ծրագրերի մասին:

 

Ստեղծարար տեխնոլոգիաների կրթական կենտրոնի մասին պատմող տեսահոլովակը հասանելի այս հղումով.

 

http://www.facebook.com/video/video.php?v=1890118425216&oid=193484930689681&comments:

Մեր ընտրանին