Երեւան: Մեդիամաքս: Ղրիմի իշխանությունները հայտնել են «Հայաստանի հետ օդային կապի հաստատման» մասին:
«Սա Սիմֆերոպոլի երկրորդ միջազգային օդային ուղին է, որը գործարկվել է Ռուսաստանին Ղրիմի միանալուց հետո», - նոյեմբերի 16-ին ասել է Ղրիմի տրանսպորտի նախարար Անատոլի Ցուրկինը:
Սակայն իրականում «Գրոզնի Ավիան» չվերթներ է կատարում Անապա-Երեւան ու Երեւան-Անապա երթուղիներով: Այս մասին է վկայում «Զվարթնոց» օդանավակայանի օնլայն ցուցատախտակը:
Մասնավորապես, այսօրվա չվացուցակի համաձայն, Երեւան-Անապա չվերթը կիրականացվի ժամը 15:05-ին:
Մինչդեռ ռուսաստանյան ԶԼՄ-ները չեն նշում, որ Ղրիմից Հայաստան եւ հակառակ ուղղությամբ մեկնողները պետք է վայրեջք կատարեն Անապայում եւ փոխեն ինքնաթիռը:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: