Վաղը հայտնի կդառնան Վ. Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողները - Mediamax.am

3382 դիտում

Վաղը հայտնի կդառնան Վ. Համբարձումյանի միջազգային մրցանակի հաղթողները


Լուսանկարը` ՀՀ նախագահի մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: Հուլիսի 18-ին կհայտարարվեն Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի 2014թ. հաղթողների անունները:

Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը սահմանվել է ՀՀ նախագահի կողմից 2009 թվականին եւ համարվում է աստղագիտության, աստղաֆիզիկայի եւ հարակից գիտությունների բնագավառում կարեւորագույն միջազգային մրցանակներից մեկը:

 

Այն հանձնվում է ականավոր գիտնականներին, ովքեր նշանակալի ներդրում ունեն գիտության մեջ:

 

Մրցանակը կազմում է 500 000 ԱՄՆ դոլար եւ 2010 թվականից շնորհվում է երկու տարին մեկ անգամ:

 

2010 թ. Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակի հաղթողներն էին Միշել Մայորը (Շվեյցարիա), Գարիկ Իսրայելյանը (Իսպանիա), Նունու Սանտոշը (Պորտուգալիա), իսկ 2012թ-ին` Յան Էյնաստոնը (Էստոնիա) եւ Իգոր Նովիկովը (Ռուսաստան):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին