ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այսօրվա հրամանագրով ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար:
Հիշեցնենք, որ մինչեւ ԱԺ պատգամավոր ընտրվելը Դավիթ Հարությունյանը երկար տարիներ զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը:
Նախորդ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Վաչե Գաբրիելյանը:
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Երիցյանը նշանակվել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: