20 դրվագ Starmus La Palma փառատոնից - Mediamax.am

exclusive
263 դիտում

20 դրվագ Starmus La Palma փառատոնից


Լուսանկարը` Max Alexander/Starmus

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Ջեյն Գուդոլը
Ջեյն Գուդոլը

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Գլեն Հյուզը
Գլեն Հյուզը

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Կարմեն Ակոստան
Կարմեն Ակոստան

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Քրիս Հեդֆիլդը
Քրիս Հեդֆիլդը

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Սթիվեն Չուն
Սթիվեն Չուն

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Գարիկ Իսրայելյանն ու Ջեյն Գուդոլը
Գարիկ Իսրայելյանն ու Ջեյն Գուդոլը

Լուսանկարը` Max Alexander/Starmus


Ապրիլի վերջին Լա Պալմա կղզում կայացած Starmus La Palma գիտության եւ երաժշտության փառատոնն առանձնանում էր նախորդներից՝ ավելի «կամերային» էր:

 

Փառատոնի համահիմնադիր եւ տնօրեն Գարիկ Իսրայելանն ինձ պատմել էր, որ թեեւ վաղուց ապրում եւ աշխատում է Տեներիֆե կղզում, հատուկ վերաբերմունք ունի Լա Պալմայի հանդեպ, որի աստղադիտարանում հազարավոր աշխատանքային գիշերներ է անցկացրել: Ուստի, չնայած նրան, որ Starmus-ը ծնվել է Տեներիֆեում (առաջին երեք փառատոններն անցկացվել են այնտեղ՝ 2011, 2014 եւ 2016 թվականներին), ինքը միշտ ցանկացել է փառատոն անցկացնել նաեւ Լա Պալմայում:

 

Քանի որ Լա Պալման փոքր կղզի է, «մեծ» Starmus անցկացնելն այնտեղ անհնարին կլիներ: Բայց կարող եմ փաստել, որ մթնոլորտի եւ տրամադրության առումով Starmus La Palma ոչ մի բանով չէր զիջում նախորդներին: Փորձեմ ներկայացնել փառատոնը 20 լուսանկարի միջոցով, որոնք մեզ է տրամադրել Starmus-ի երկարամյա բարեկամ, հրաշալի լուսանկարիչ Մաքս Ալեքսանդրը:

 

***

 

Meliá La Palma հյուրանոցը մի քանի օր Starmus փառատոնի «կենտրոնակակայանն»  էր՝ այստեղ էին տեղի ունենում դասախոսությունները, այստեղ էին ապրում փառատոնի հյուրերն ու կազմակերպիչները: Իսկ «սովորական» հանգստացողները, որոնք հյուրանոցն ընտրել էին հենց օվկիանոսի ափին գտնվելու պատճառով, անվճար «բոնուս» ստացան եւ կարող էին երեք օր լսել Նոբելյան մրցանակակիրներին եւ տիեզերագնացներին: Դասախոսությունները լսելու համար հյուրանոց էին գալիս նաեւ Լա Պալմայի տարբեր հատվածներում ապրող բազմաթիվ մարդիկ:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Starmus-ի պաստառները կարող էիք տեսնել կղզու տարբեր բնակավայրերում:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Անգլիացի պրիմատոլոգ եւ մարդաբան Ջեյն Գուդոլը Starmus-ի վերջին տարիների ամենավառ «աստղերից» է: 91 տարեկան գիտնականը իր կյանքը նվիրել է շիմպանզեների ուսումնասիրությանը ու Երկրի պաշտպանությանը։ Չնայած տարիքին, նա շարունակում է շրջել աշխարհով, դասախոսություններ կարդալ եւ հանդիպումներ ունենալ:

Ջեյն Գուդոլը Ջեյն Գուդոլը

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Ջեյն Գուդոլի հետ շատերն են ցանկանում լուսանկարվել կամ ինքնագիր վերցնել:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Գիտական ճամբարները Starmus փառատոնների կարեւոր եւ անբաժան մասն են: Դրանց միջոցով կազմակերպիչները փորձում են գիտությունն ավելի հասկանալի եւ մատչելի դարձնել բոլորի եւ հատկապես երեխաների համար: Starmus La Palma փառատոնի շրջանակում միանգամից երկու գիտական ճամբար էր գործում՝ Սանտա Կրուզ դե լա Պալմա եւ Լոս Լյանոս դե Արիադնե քաղաքներում: Այս լուսանկարում Գարիկ Իսրայելյանի, Կանարյան կղզիների եւ Լա Պալմայի ղեկավարների հետ ազդարարում են Սանտա Կրուզ դե լա Պալմայի ճամբարի բացումը:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Starmus փառատոների մյուս անբաժան մասը համերգներ են` դրանք ապահովում են փառատոնի անվան երկրորդ՝ mus մասնիկը:

 

Այս նկարում դրվագ է Starmus-ի ավանդական “Sonic Universe” համերգից, որի ընթացքում հանդես են գալիս տարբեր ռոք երաժիշտներ: “Sonic Universe”-ը նաեւ «մշտական կազմ» ունի, որի անդամներից է մեր հայրենակից Դերեք Շերինյանը, որն իր կարիերայի ընթացքում ստեղնային գործիքներ է նվագել «Dream Theatre» եւ «Planet X» խմբերում, եղել է «Black Country Communion» սուպերխմբի անդամ:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

“Sonic Universe” համերգի հատուկ հյուրերն էր «Black Country Communion» սուպերխմբի մեկ այդ անդամ, Deep Purple-ի նախկին բաս կիթառահար եւ երգիչ Գլեն Հյուզը:

Գլեն Հյուզը Գլեն Հյուզը

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Համերգներից ազատ ժամանակ երաժիշտները ուրախ ժամանակ էին անցկացնում:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Իսկ համերգներից հետո լուսանկարվում էին պատանի երկրպագուների հետ:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Starmus La Palma փառատոնի բացման դասական համերգը տեղի ունեցավ Սանտա Կրուզ քաղաքի Teatro Circo Marte թատրոնի դահլիճում: Անակնկալներից էր սոպրանո Կարմեն Ակոստայի կողմից «Անուշ» օպերայից հատվածի կատարումը:

Կարմեն Ակոստան Կարմեն Ակոստան

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Starmus-ի ճամբարները մշտապես լի էին պատանիներով ու երեխաներով:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Նրանք ոչ միայն լսում էին գիտնականների ելույթները, այլեւ ակտիվ մասնակցում էին քննարկումներին:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Նաեւ փորձում էին նոր աչքերով նայել երկնքին:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Starmus La Palma փառատոնի հյուրերից էր սոպրանո Մոնսերատ Մոնտին:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Նրան լսելու համար մարդիկ հավաքվել էին Սանտա Կրուզի գողտրիկ Իսպանիայի հրապարակում:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

2017-ից 2020 թվականները իսպանացի ճարտարագետ Պաբլո Ալվարես Ֆերնանդեսը աշխատել է ExoMars ամենագնացի նախագծում եւ Airbus Defence and Space ընկերությունում: 2022 թվականին դարձել է Տիեզերագնացության եվրոպական գործակալության տիեզերագնացի թեկնածու, ավարտել է դասընթացները 2024 թվականին եւ եվրոպացի տիեզերագնացների նոր սերնդի առանցքային դեմքերից մեկն է համարվում:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Եթե Պաբլոն դեռ սպասում է տիեզերքում հայտնվելու իր ժամին, կանադացի Քրիս Հեդֆիլդը մեր մոլորակի ամենափորձառու տիեզերագնացներից է՝ նա Միջազգային տիեզերակայանի նախկին հրամանատարն է: Ի դեպ, նրա հետ շատ հետաքրքիր զրույց էի ունեցել նախորդ տարի՝ Բրատիսլավայում կայացած Starmus-ի ժամանակ:

 

Լա Պալմայում Քրիս Հեդֆիլդը պատմում էր տասնամյակների ընթացքում կուտակված տիեզերական աղբի եւ դրանից ազատվելու տարբերակների մասին:

Քրիս Հեդֆիլդը Քրիս Հեդֆիլդը

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Աստղաֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակակիր Քիպ Թորնը եւ նկարչուհի Լիա Հալորանը եւս Starmus փառատոնների մշտական հյուրերից են: Նրանց համատեղ աշխատանքի մասին կարող եք կարդալ «Պապիկի» եւ «թոռնուհու» ճամփորդությունը ժամանակի եւ սեւ խոռոչների միջով հոդվածում:

Լուսանկարը` Max Alexander/Starmus

108՛ Round Table-ը Starmus փառատոնների կարեւոր բաղադրիչներից է: Փառատոնի խորհրդի անդամները եւ անվանի գիտնականները քննարկում են գիտության արդի կարեւոր խնդիրներ՝ այս անգամ առանց հանդիսատեսների (նրանք քննարկմանը կարող են հետեւել ուղիղ հեռարձակման միջոցով):

 

108՛ քննարկումը տեղի ունեցավ Լա Պալմաի աստղադիտարանի տարածքում: Քննարկման մասնակից Սթիվեն Չուն ոչ միայն Նոբելյան մրցանակիր է, այլեւ ամերիկյան վարչակազմի նախկին անդամ՝ նա զբաղեցրել է ԱՄՆ էներգետիկայի նախարարի պաշտոնը Բարաք Օբամայի կառավարման տարիներին:

Սթիվեն Չուն Սթիվեն Չուն

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Տեսնես՝ ի՞նչ է ցուցադրում Գարիկ Իսրայելյանը Ջեյն Գուդոլին:

Գարիկ Իսրայելյանն ու Ջեյն Գուդոլը Գարիկ Իսրայելյանն ու Ջեյն Գուդոլը

Լուսանկարը` Max Alexander/Starmus

Mediamax.am կայքում Starmus փառատոնի լուսաբանման բացառիկ գործընկերը IDBank-ն է: IDBank-ի Travel card-ը ստեղծված է քարտեզը բացահայտելու համար: Այդ քարտով ոչ միայն կարող եք ձեզ վստահ զգալ ճանապարհորդելիս, այլեւ 0,5%-ից 1,5% քեշբեք ստանալ գործարքներից, անվճար մուտք ունենալ 1 300 օդանավակայանների բիզնես սրահներ։ Քարտի առավելություններին առավել մանրամասն ծանոթանալու համար այցելեք https://idbank.am/cards/other/travel-card:

 

Այս պահին գործում է նաեւ հատուկ ակցիա, որի պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղումով։

 

Արա Թադեւոսյան (Լա Պալմա-Երեւան)

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին